485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Մարդու իրավունքների պաշտպանության 116 «թեժ գիծը» կգործածվի նոյեմբերի 1-ից. Օմբուդսմեն
15:55
31 Հոկտեմբերի 2011

Մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրների արագ արձագանքման համար արդեն նոյեմբերի 1-ից կգործածվի 116 նոր «թեժ գիծը», երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Ըստ նրա՝ գիծը բացվում է ինը հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, որոնք միացել են Օմբուդսմենի գրասենյակի նախաձեռնությանը, և ըստ էության՝ «Արագ արձագանքման» ծառայության վերագործակումն է:

Անդրեասյանը հիշեցրեց, որ չեղյալ է համարել նախկինում օմբուդսմենի գրասենյակին առընթեր գործող «թեժ գիծը»՝ ոչ արդյունավետության և արագ արձագանքման իրական գործողությունների իրականացման հնարավորության բացակայության պատճառով:

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ նորանշանակ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հզորացրել էր ՀՀ օմբուդսմենի «Արագ արձագանքման» ծառայությունը:

«Իհարկե, այս կերպ սկսելով գործունեությունս, ես հրաշալի գիտակցում էի, որ ինձ դաժանորեն քննադատելու են, բայց այլ կերպ չէի կարող վարվել, քանի որ  «Արագ արձագանքման» ծառայություն, ըստ էության, գոյություն չի ունեցել, այն պարզապես ֆիկցիա էր: Ծառայությունն ընդամենը մեկ մարդ էր ենթադրում, ով պատասխանում էր զանգերին»,- տեղեկացրեց նա: 

Անդրեասյանը նաև ընդգծեց, որ ծառայության վերարձակումը պայմանավորված չէ Օմբուդսմենի գրասենյակի պետական ֆինանսավորման ծավալների ավելացմամբ կամ դոնոր կազմակերպությունների կողմից ցուցաբերված աջակցությամբ: «Պարզապես օմբուդսմենի գրասենյակի մի քանի հաստիքների կրճատման հաշվին ես լրացուցիչ պաշարներ եմ ուղարկել այստեղ: Այժմ «Արագ արձագանքման» ծառայության հաստիքը կկազմի հինգ մարդ»,-ավելացրեց նա: 

Ինչպես ասաց Անդրեասյանը, մուտքային ազդանշանների արագ արձագանքումն իրականցվելու է երեք մեթոդներով՝ անհրաժեշտ իրավաբանական խորհրդակցության տրամադրում, օմբուդսմենի գրասենյակի աննախադեպ բանակցություններ այն  մարմինների հետ, որոնց հասցեին ստացվել են բողոքներ, անհրաժեշտության դեպքում՝ իրադարձության տեղում օգնության ցուցաբերում:

Մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրների արագ արձագանքման 116 «թեժ գիծը» շուրջօրյա է աշխատելու՝ առանց հանգստյան և տոն  օրերի: Երկրի բոլոր մարզերից և բջջային օպերատորներից 116 համարին ստացված մուտքային զանգերն անվճար են:

116 համարը տրամադրվել է ԱրմենՏել ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) կողմից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։