478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+31
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյանը կոչ է անում ՀՀԿ-ին ուշադրություն դարձնել թափանցիկությանն ու հաշվետվողականությանը
12:10
31 Հոկտեմբերի 2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ տնտեսական համաժողովի ընթացքում կոչ է արել կուսակիցներին ուշադրություն դարձնել գործունեության թափանցիկությանն ու հասարակությանը ներկայացվող հաշվետվողականությանը:

«Այս կոնֆերանսի անցկացման փաստը վկայում է այն մասին, որ ՀՀԿ-ն պատասխանատվություն է կրում երկրում տիրող տնտեսական և քաղաքական իրավիճակի համար: Իշխող կուսակցությունը միշտ պետ է զգոն լինի: Դա նշանակում է, որ հարկավոր է կանոնավոր կերպով հանդիպումներ կազմակերպել կուսակցության անդամների և ժողովրդի հետ», - ասել է նա:

ՀՀ վարչապետը նաև նշել է, որ ՀՀԿ-ն մշտապես ուշադրության կենտրոնում է պահում այն տրամադրությունները, որոնք այսօր տիրում են հանրապետությունում:

«Այս նպատակով մենք կազմակերպում ենք մարզային հանդիպումներ քաղաքացիկների հետ, մեր նախարարների հետ ամեն ամիս կազմակերպում ենք ընդունելություններ, մեր գործընկերները տեղում իրազեկում են մեզ իրավիճակի և տրամադրությունների մասին: Մենք շփվում ենք նաև ընդդիմության մեր գործընկերների հետ, ովքեր մեզ են ներկայացնում իրենց այլընտրանքային մոտեցումները», - ասել է նա:

Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն բավականին ուշադիր քննարկում է ոչ միայն կոալիցիոն դաշնակիցների, այլև ընդդիմադիր կուսակցությունների գործիչների ներկայացրած առաջարկները:

Համաժողովի շրջանակներում քննարկվել են Հայաստանի տնտեսության իրական հատվածում արդյունաբերական և գյուղատնտեսական զարգացման հարցեր, որոնք իրականացվում են ծրագրի ենթակառուցվածքների գծով, ինչպես նաև մարզերի հավասարաչափ զարգացման ապահովման հարցերը, գործարար հատվածում և պետական կառավարման գծով իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացումն ու սոցիալական ինտեգրման գործընթացները:

ՀՀԿ-ի տնտեսական համաժողովին մասնակցել է ՀՀԿ-ի շուրջ 350 անդամ և 50 հյուր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: