478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է համաշխարհային շուկաներում ներկայանա նոր ապրանքանիշներով
19:31
28 Հոկտեմբերի 2011

Հայաստանը պետք է մշակի և աշխարհին ներկայացնի նոր ապրանքանիշներ, որոնք կնույնանան միայն Հայաստանի հետ, ուրբաթ ասաց «Publicis Hepta Armenia»-ի արտ-տնօրեն Գարիկ Մարտիրոսյանը Երևանում անցկացվող  «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված «Ազգային ինքնությունն ու բրենդինգը գլոբալիզացիայի ժամանակաշրջանում» թեմայով վարպետության դասընթացի ժամանակ:

«Այս պահին մենք այդպիսի ազգային ապրանքանիշ չունենք, որը կարելի է հանել համաշխարհային շուկա և ասել, որ սա Հայաստանն է», - ասաց նա:

Նա նշեց, որ որպես համաշխարհային ապրանքանիշ կարելի է առանձնացնել հայկական կոնյակը, սակայն այն կարող են օգտագործել նաև այլ երկրները: «Մենք տարբերվում ենք մյուս երկրներից մեր լեզվով, մշակույթով: Այդ պատճառով պետք է օգտագործենք այնպիսի ապրանքանիշներ, որոնք կարտացոլեին մեր յուրօրինակությունը և միաժամանակ չէին կրկնի մյուս ապրանքանիշները», - ավելացրեց նա:

Ինչպես նշեց Clever ռուսական բրենդինգային գործակալության ստեղծագործական տնօրեն Բեն Բենիմանը, ապրանքանիշը մշակելիս առանցքային գործոններից մեկը գույնի օգտագործումն է:

«Արգենտինացիներն իրենց ապրանքանիշներում օգտագործում են իրենց ազգային դրոշի գույները՝ կապույտն ու սպիտակը, մահմեդականների համար սուրբ է կանաչ գույնը, և նրանք օգտագործում են այն իրենց ապրանքանիշերը ստեղծելիս», - ասաց Բենիմանը:
Նրա խոսքով՝ հայերը նույնացնում են իրենց երկիրը նարնջագույնի հետ, հետևաբար՝ հարկավոր է օգտագործել այդ գույնը ինդիվիդուալ ապրանքանիշեր ստեղծելիս:

«Պոպոք» գովազդի երկրորդ միջազգային փառատոնն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 27-29-ը: Փառատոնի ծրագիրը նախատեսում է հինգ անվանակարգ՝  Հեռուստագովազդ և ռադիոգովազդ, Ինտերակտիվ գովազդ, Տպագիր և արտաքին գովազդ, Մարքեթինգային մոտեցումներ, Գրաֆիկական դիզայն: Ընդ որում յուրաքանչյուր անվանակարգում կարող են ներկայացվել ինչպես կոմերցիոն, այնպես էլ սոցիալական նախագծեր:

Առաջին անգամ «Պոպոք» փառատոնն անցկացվել է 2010թ.-ի սեպտեմբերի 28-30-ը Երևանում։ Փառատոնի անվանումը՝ Popok, ընտրվել է Pop գովազդային տերմինի զուգադրման արդյունքում, որը պատրաստի գովազդ է նշանակում և «OK» արտահայտությունը։ Բացի այդ, այդ հունական ընկույզի միջուկը  մարդկային ուղեղ է հիշեցնում, այսինքն խորհրդանշում է կրեատիվ մտածողությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։