485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հումանիտար օգնությամբ ՀՀ ԱԻՆ ինքնաթիռն ուղևորվել է երկրաշարժից տուժած Թուրքիա
14:29
28 Հոկտեմբերի 2011

 Հումանիտար օգնությամբ ՀՀ ԱԻՆ ինքնաթիռն ուղևորվել է Էրզրում՝ ավերիչ երկրաշարժից տուժած Թուրքիային օգնություն ցուցաբերելու համար, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները Իլ-76 ինքնաթիռով Թուրքիայի Էրզրում քաղաք կտեղափոխեն ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ. 100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ և 7000-ից ավելի անկողնային պարագաներ:

Հոկտեմբերի 27-ին Հայաստանը Կարմիր Մահիկի և Եվրաատլանտյան բնական աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել է  Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։ 40 տոննա քաշով հումանիտար օգնությունն իր մեջ ներառում է վրաններ, քնապարկեր, ծածկոցներ, անկողնային պարագաներ։

Կիրակի՝ հոկտեմբերի 23-ին, 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում: Նույն օր տեղի սեյսմոլոգները հայտնել են, որ զոհվածների թիվը կարող է հասնել 500-1000 մարդու: Երկրաշարժի գոտում շարունակվում են փրկարարական աշխատանքները, որոնք դժվարանում են տեղացող ձյան և անձրևի պատճառով: Տարածաշրջանում ցուրտ եղանակը կպահպանվի մինչև կիրակի, հաղորդում են օդերևութաբանները:

Տեղի իշխանությունները տուժածներին հումանիտար օգնություն են ցուցաբերում, որը ստացվում է Թուրքիայի գրեթե բոլոր շրջաններից և արտերկրից: Տուժածներն ամենաշատը տաք հագուստի, վրանների, սննդի և խմելու ջրի կարիք ունեն:

Այժմ, Թուրքիայի ԱԳՆ-ի տվյալներով, տուժածներին օգնություն է ցուցաբերել 12 երկիր, այդ թվում նաև Ռուսաստանը:

1999թ.-ին և 2000թ.-ին Հայաստանն արդեն հումանիտար օգնություն ցուցաբերել է Թուրքիային:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։