481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հոկտեմբերի 28-ին հայկական հումանիտար օգնությամբ ինքնաթիռը կուղևորվի Թուրքիա. ԱԻՆ
18:44
27 Հոկտեմբերի 2011

ՀՀ կառավարության օգնությունը երկրաշարժից տուժած Թուրքիա հասցնող ինքնաթիռը կուղևորվի հոկտեմբերի 28-ին՝ կեսօրին մոտ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հոկտեմբերի 27-ին Հայաստանը Կարմիր Մահիկի և Եվրաատլանտյան բնական աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել է  Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։ 40 տոննա քաշով հումանիտար օգնությունն իր մեջ ներառում է վրաններ, քնապարկեր, ծածկոցներ, անկողնային պարագաներ։

ԱԻՆ-ից նշեցին, որ թռիչքի ժամի և վայրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ուրբաթ առավոտյան:

Կիրակի՝ հոկտեմբերի 23-ին, 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում: Նույն օր տեղի սեյսմոլոգները հայտնել են, որ զոհվածների թիվը կարող է հասնել 500-1000 մարդու: Երկրաշարժի գոտում շարունակվում են փրկարարական աշխատանքները, որոնք դժվարանում են տեղացող ձյան և անձրևի պատճառով: Տարածաշրջանում ցուրտ եղանակը կպահպանվի մինչև կիրակի, հաղորդում են օդերևութաբանները:

Տեղի իշխանությունները տուժածներին հումանիտար օգնություն են ցուցաբերում, որը ստացվում է Թուրքիայի գրեթե բոլոր շրջաններից և արտերկրից: Տուժածներն ամենաշատը տաք հագուստի, վրանների, սննդի և խմելու ջրի կարիք ունեն:

Այժմ, Թուրքիայի ԱԳՆ-ի տվյալներով, տուժածներին օգնություն է ցուցաբերել 12 երկիր, այդ թվում նաև Ռուսաստանը:

Ըստ ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տվյալների՝ հոկտեմբերի 27-ի ժամը 11.15-ի դրությամբ գրանցվել է 3-7 մագնիտուդով 739 հետցնցում:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: