486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն անպայման պետք է մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին. երգչուհի
17:54
27 Հոկտեմբերի 2011

Հայաստանը, չնայած Ադրբեջանի հետ ունեցած լարված հարաբերություններին, անպայման պետք է մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթին, կարծում է երգչուհի, «Նոր ալիք 2010» մրցույթի հաղթող Սոնա Շահգելդյանը:

Հայկական կողմն անվտանգության լուրջ երաշխիքներ է ակնկալում Եվրոպայի հեռարձակման միության և Եվրատեսիլի անցկացման համար պատասխանատու միջազգային կազմակերպությունների կողմից։ Եվրատեսիլում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել էր, որ Հայաստանը դեռևս չի կողմնորոշվել մրցույթին մասնակցելու հարցում, հետևաբար որևէ թեկնածուի անուն դեռ չի քննարկվել:

«Հայ արտիստների համար դժվար է որոշում ընդունել Ադրբեջան գնալու մասին: Կապ չունի, թե որ երկրում կանցնի մրցույթը, թող դա լինի նույնիսկ Ադրբեջանը: Մրցույթին մասնակցելը մեզ հնարավորություն կտա հերթական անգամ ցուցադրել հայ արտիստների ունակություններն ու ծածանել Հայաստանի դրոշը», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շահգելդյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում մեծ նշանակություն են տալիս այս մրցույթին: «Կան շատ մասնակից-երկրներ, որոնք ոչ մի անգամ չեն հաղթել մրցույթում, սակայն Եվրատեսիլը նրանց համար տոն է՝ անկախ արդյունքից», - ասաց նա:

Երգչուհին նաև կարծիք հայտնեց, որ եթե արտիստը միջազգային մրցույթներում ներկայացնում է Հայաստանը, ապա նա պետք է կատարի հայերեն լեզվով երգեր, ինչպես նաև ներգրավի տեղի պրոֆեսիոնալ պարուսույցների և պարողների շոուի բեմադրության համար:

Շահգելդյանն ավելացրեց, որ դեմ չէ մասնակցել Եվրատեսիլին, սակայն դեռևս նման առաջարկներ չի ստացել: «Եվրատեսիլի ժյուրին ավելի շատ նշանակություն է տալիս շոուին, սակայն ինձ համար ավելի հաճելի է մասնակցել այնպիսի մրցույթների, որտեղ գնահատվում են իմ վոկալ տվյալները», - ասաց նա՝ ավելացնելով, որ իր համար ավելի կարևոր է հաղթանակը, այլ ոչ թե մասնակցությունը:

Պատասխանելով «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանից ներկայացվող հնարավոր թեկնածուների մասին հարցին՝ երգչուհին ենթադրեց, որ Բաքու կարող է մեկնել System of a down ամերիկյան ռոք-խումբը:

Դյուսելդորֆում կայացած «Եվրատեսիլ 2011»-ի ժամանակ Նիկկի (Նիգյար Ջամալ) և Էլլա (Էլդար Քասիմով) ադրբեջանական դուետի հաղթանակի շնորհիվ՝ Բաքուն իրավունք է ստացել ընդունել «Եվրատեսիլ 2012» մրցույթը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: