484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Սուրբ Էջմիածինն արձագանքել է եկեղեցու ունեցվածքը հարկերից ազատելու գործընթացի շուրջ ստեղծված իրարանցմանը
17:02
27 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հինգշաբթի հայտարարություն է տարածել, որտեղ պարզաբանումներ են ներկայացված եկեղեցու ունեցվածքի և հողերի հարկերից ազատելու շուրջ ստեղծված իրարանցման կապակցությամբ:

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված լրացումները: Օրինագծի էությունն է գույքահարկից ազատել  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինությունները, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ունեցվածքի նախնական ցուցակը, որը նախատեսվում էր ազատել հարկերից, մեծ քննարկման առարկա դարձավ ԶԼՄ-ներում: Ցուցակում նշվում են մի շարք օբյեկտներ, մասնավորապես՝ հանրային սննդի օբյեկտներ, առանձնատներ, ֆուտբոլային դաշտեր:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱԺ-ին ներկայացված Մայր Աթոռի անշարժ գույքի հրապարակված աշխատանքային ցուցակում ներառված ունեցվածքը, ինչը և տարակուսանք է առաջացրել, ներկայացված է այն անվանումներով, որոնցով փոխանցվել է Եկեղեցուն կամ ձեռք բերվել նրա կողմից:

Փաստաթղթում նշվում է, որ այդ ունեցվածքը դեռ արձանագրված է ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում:

«Նշյալ կառույցներն այսօր եկեղեցու կողմից օգտագործվում են հոգևոր-կրթական, սոցիալական բարեգործական տարբեր նպատակներով», - նշեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունել է օրենքում կատարված փոփոխությունները՝ ինչն արտահայությունն է հայրենի պետության կարևոր զորակցության՝ Մայր Եկեղեցուն հայ ժողովրդի կյանքում դարերի իր հոգևոր առաքելության իրականացման ճանապարհին:

 

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին շահութաբեր ձեռնարկություններ չունի, և Մայր Աթոռի եկամուտները գոյանում են մոմի, հոգևոր գրականության վաճառքի և ազգային հաստատությունների ու անհատների բարերարությունների շնորհիվ:

Նախօրեին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ հարկումից ազատվող ունեցվածքի ցուցակները կհաստատվեն կառավարության կողմից, և նրանց մեջ կներառվեն միայն այն օբյեկտները, որոնք նախատեսված են հոգևոր ծառայության համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: