483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանության ղեկավարը թույլ չի տա վիրավորանքներ կառավարության անդամների հասցեին և պատրաստ է պատժամիջոցներ կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ
15:56
27 Հոկտեմբերի 2011

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հինգշաբթի լրագրողներին հայտնեց, որ թույլ չի տա կառավարության անդամների հասցեին ուղղված վիրավորանքներ և պատրաստ է պատժամիջոցներ կիրառել կառավարության շենքի առջև հավաքված բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Ոստիկանական շարասյունը փակել է դեպի շենք տանող բոլոր մուտքերը և չի թողնում հետիոտներին անցնել այդտեղով: Ավանդաբար հինգշաբթի օրերին կառավարության շենքի մոտ հավաքվում են Հայաստանի քաղաքացիներ և բողոքի ակցիաներ են անցկացնում: Անցած շաբաթ բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկը կառավարության անդամների հասցեին անպարկեշտ արտահայտություններ թույլ տալու հետևանքով Ոստիկանություն է տեղափոխվել:

«Դեպի կառավարության շենք տանող մուտքերը փակվել են իմ հանձնարարությամբ, և եթե ցուցարարները շարունակեն ակցիան, ապա մենք կարող ենք նրանց նկատմամբ նաև այլ միջոցներ կիրառել: Դա նրանց շահերից ելնելով է արվում, քանի որ հակառակ դեպքում, նախորդ միջադեպի կրկնվելու դեպքում, նրանց նկատմամբ այլ միջոցներ կձեռնարկվեն»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ որպես Ոստիկանության պետ՝ չպետք է թույլ տա մարդկանց վիրավորեն, իսկ ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանության հարցին, ապա  «կառավարության անդամները նույնպես մարդիկ են և նրանց իրավունքները նույնպես անհրաժեշտ է պաշտպանել և անձնական վիրավորանքներ թույլ չտալ»:

Ըստ Սարգսյանի՝ օրենսդրության համաձայն՝ եթե բողոքի ակցիայի ընթացքում դրա մասնակիցները փորձում են վիրավորանքներ հասցնել կամ հակահասարակական գործողությունների են անցնում, ապա ոստիկանությունը պարտավոր է նրանց զգուշացնել, որ պահանջները չկատարելու դեպքում կարող է ուժ գործադրել նրանց դուրս մղելու ուղղությամբ, իսկ դիմադրելու դեպքում՝ պարտադրանքի դիմել, այդ թվում՝ հատուկ միջոցների կիրառմամբ:

«Իրադարձության նման զարգացումները բացառելու համար ես նպատակահարմար գտա այսօր պարսպապատել կառավարության շենքի դիմացի տարածքը և այդպիսով կանխել այն, ինչն այսօր սպասվում էր, որպեսզի խուսափենք այլ հետևանքներից»,- ասաց Սարգսյանը:

Ըստ նրա՝ եթե այսօր իրավիճակը կրկնվեր, ապա նրա հանձնարարությամբ ակցիայի մասնակիցները Ոստիկանություն կտեղափոխվեին և նրանց նկատմամբ վարչական արձանագրություններ կկազմվեին:

«Ոստիկանության գործողություններն իրականացվում են իմ հանձնարարությամբ և լիովին օրինական են: Միաժամանակ ես խորհուրդ եմ տալիս չհավաքվել կառավարության շենքի դիմաց, եթե ակցիան և այդ անձանց գործողությունները խաղաղ բնույթ չեն կրելու և լինելու են վիրավորանքներ»,- ասաց Սարգսյանը:

Նա նաև նշեց, որ ոստիկանության աշխատակիցներն ակցիայի մասնակիցների հետ բացատրական աշխատանքներ են տանում, «որպեսզի նրանք քաղաքակիրթ ձևով ներկայացնեն իրենց խնդիրները»:

Միաժամանակ նա չբացառեց, որ հաջորդ հինգշաբթի ակցիայի մասնակիցներին կրկին կթույլատրվի ակցիա անցկացնել կառավարության շենքի մոտ, ինչը կախված է նրանց հետ բացատրական աշխատանքների անցկացման արդյունքներից:

Այն դեպքում, եթե ակցիայի մասնակիցները եզրակացություններ չանեն, Ոստիկանության պետը լրագրողներին «շատ հետաքրքիր հինգշաբթի» խոստացավ:

«Ես չեմ պատրաստվում անգործ մնալ և ձեռքերս ծալած չեմ նստի, ես պաշտպանելու եմ ինչպես պետական ծառայողների, այնպես էլ շարքային քաղաքացիների շահերը, բայց այլևս վիրավորանքներ թույլ չեմ տա»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ անձամբ ինքը միշտ փորձել է ակցիայի մասնակիցների հետ քննարկել խնդիրները՝ հասկանալով, որ մարդիկ բազմաթիվ խնդիրներ, պահաջներ, առաջարկներ, բողոքներ ունեն, սակայն վերջին միջադեպը ցույց տվեց, որ դրա մասնակիցների մոտ անգամ մի փոքր ողջախոհություն չի մնացել և այդ ամենը հիստերիայի է վերածվել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: