478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ընտանեկան բռնության խնդիրը հրատապ է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում. ԱՄՆ դեսպան
15:44
27 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ընտանեկան բռնությունը հրատապ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում, այդ թվում նաև ԱՄՆ-ում, ասաց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հինգշաբթի ընտանեկան բռնության հարցերին նվիրված կլոր սեղանի ընթացքում, որը կազմակերպել է  Միջազգային զարգացման ամերիկյան գործակալությունը (USAID):

Նրա խոսքերով՝ ընտանեկան բռնությունը ժամանակակից հասարակության կարևորագույն խնդիրներից մեկն է, և այն հարկավոր է լուծել համատեղ ջանքերով:

«Ես շահագրգռված եմ այս խնդրի լուծմամբ ոչ միայն որպես դեսպան, այլ նաև որպես մարդ, ով չորս դուստր ունի, և ինձ համար չափազանց կարևոր է, որպեսզի նրանք ապրեն անվտանգ հասարակությունում», - ասել է դեսպանը:

USAID-ն զբաղվում է ընտանեկան բռնության խնդրով Կանանց աջակցության կենտրոնի ծրագրի շրջանակներում Թուֆենկյան հիմնադրամի և Կանանց հայկական միջազգային ասոցիացիայի (AIWA) հետ համատեղ: Այս ծրագրի նպատակն է նվազեցնել և կանխել ընտանեկան բռնության դեպքերը, հատկապես՝ Երևանի Շենգավիթ համայնքում, որն այսօրվա դրությամբ մայրաքաղաքի ամենաաղքատ շրջաններից մեկն է:

Ինչպես նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, վերջին երկու տարվա ընթացքում կառավարությունը մեծ աշխատանք է իրականացրել ընտանեկան բռնության կանխման ուղղությամբ՝ համագործակցելով տարբեր միջազգային կազմակերպությունների հետ:

«Մեր հասարակությունում գենդերային բռնության մեծ խնդիր կա, և ես հուսով եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք լուծել այն», - ասաց նա:

USAID-ի ներկայացուցիչ Քեյթի Կոցարելիի խոսքերով՝ տուժածներից շատ քչերն են հայտարարում ընտանեկան բռնության փաստերի մասին, քանի որ այս հարցը շատ անձնական է:

«Հայ կանանց պետք է բացատրել, որ դա ամոթ չէ, որ հարկավոր է օգնության դիմել և պաշտպանել սեփական իրավունքները: Ընտանեկան բռնությունը մեծ խնդիր է ԱՊՀ և Հարավ-եվրոպական տարածաշրջանի երկրներում, որտեղ կանանց և երեխաների 20-30 տոկոսը ընտանեկան բռնության զոհ են դառնում», - ասաց նա:

Ինչպես նշեց «Ligthouse» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նաիրա Մուրադյանը, բռնության են ենթարկվում հասարակության ամենախոցելի շերտերը՝ մանկատների նախկին սաները, որդեգրված կամ մեկ ծնող ունեցող երեխաները: Մուրադյանի խոսքերով՝ նրանց համար շատ դժվար է օգնության դիմել իրենց անձնական խնդիրների առկայության դեպքում:

Միջոցառմանը մասնակցել են USAID-ի հայկական գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, ինչպես նաև ՀՀ կառավարության, միջազգային դոնոր-կազմակերպությունների, ԱՄՆ հայկական համայնքի, Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի սկզբին կանանց թիվը, ընթացիկ հաշվարկով, կազմում է շուրջ 1,68 միլիոն, ինչը կազմում է հանրապետության ընդհանուր բնակչության 51,5 տոկոսը:

Չնայած կրթվածությանն ու հասարակական կյանքում ակտիվ մասնակցությանը՝ պատգամավորական մանդատներից միայն 9 տոկոսն է պատկանում կանանց: Չափազանց քիչ կին կա բիզնեսի ոլորտում թոփ-մենեջերների պաշտոնում և պետական կառույցներում: Չնայած ըստ օրենքի՝ Հայաստանում կանայք տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունեն, սակայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին բաժին է հասնում գործազուրկների 71,4 տոկոսն ու կենսաթոշակառուների 60 տոկոսը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: