481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
«WebԾիրան» առաջին համահայկական կինոփառատոնը կանցկացվի Հայաստանում նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը
14:11
26 Հոկտեմբերի 2011

«WebԾիրան» առաջին համահայկական կինոփառատոնը կանցկացվի Հայաստանում նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին տեղեկացրեց A.M. Media Production-ի և webtv.am ինտերնետ-հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը:

«Webtv.am համահայկական կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող բոլոր հայ կինոռեժիսորները: Մրցույթին կարող են ներկայացվել երկուսից քսան րոպե տևողոթյամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն և այլն», - ասաց Մանուկյանը:

Նա նշեց, որ կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը կցուցադրվեն բացառապես Webtv.am ինտերնետ-հեռուստատեսությամբ: Ամեն ֆիլմ կհեռարձակվի հեռուստաալիքով հինգ օր անընդմեջ, որի ընթացքում Webtv.am կայքում և Facebook սոցիալական ցանցում ինտերնետ-քվեարկություն կկազմակերպվի:

Հաղթող ֆիլմերի համար նախատեսված է երկու մրցանակ` գլխավոր մրցանակը կազմում է  հազար դոլար և խրախուսական մրցանակը` հինգ հարյուր դոլար:

Փառատոնի կազմակերպչի խոսքերով` ներկայացված ֆիլմերը կարող են նկարահանվել ցանկացած տեխնիկական միջոցների օգնությամբ` սկսած բջջային հեռախոսներից և ցանկացած գաջետներից ընդհուպ մինչև ոչ պրոֆեսիոնալ տեսախցիկով:

Ինչպես նշեց «Ոսկե ծիրան» հեղինական միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, շատ մարդիկ կան, ովքեր չեն այցելում կինոթատրոն կամ չեն դիտում հեռուստացույց` նախընտրելով ֆիլմեր դիտել համակարգչով, հենց նրանց համար է նախատեսված փառատոնի այս տարբերակը:

«Նմանատիպ փառատոնի կազմակերպումը, որը հետագայում նախատեսվում է անցկացնել տարին չորս անգամ, նոր հնարավորություններ է բացում երիտասարդ ռեժիսորների համար, հնարավորություն է տալիս ներկայացնել սեփական աշխատանքները ֆիլմի նկարահանման համար նախատեսված նվազագույն բյուջետային ծախսերի դեպքում», - ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ Հայաստանում շատ ռեժիսորներ կան, ովքեր իրենց ֆիլմերը նկարահանում են տարատեսակ մուլտիմեդիոն միջոցներով, և «Web Ծիրան» փառատոնի անցկացումը թույլ կտա գնահատել գոյություն ունեցող ներուժը, բացահայտել նոր տաղանդներ և թարմ գաղափարներ:

«Անձամբ ես նկարահանում եմ ժապավենի վրա, սակայն ողջունում եմ նոր տեխնոլոգիաները, որոնք երիտասարդ սերնդի առավելությունն են, ովքեր արդեն հայտեր են ներկայացնում ոչ միայն Հայաստանից, այլև այլ երկրներից, այդ թվում նաև ԱՄՆ-ից», - ասաց Խաչատրյանը:

VivaCell-MTS ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին նշեց, որ web-տեխնոլոգիաներն արագորեն զարգանում են, հատկապես Հայաստանում վերջին 1-2 տարվա ընթացքում, ինչը թույլ է տալիս հասարակությանն ավելի ակտիվ օգտագործել ինտերնետը տարբեր լուծումների համար:

««Web Ծիրան» փառատոնի անցկացումը թույլ կտա հնարավորություն ընձեռել կիրառելու տեխնոլոգիաները տարբեր ոլորտներում, այդ թվում նաև մշակութային ոլորտում իրականացվող գործունեության հորիզոնների ընդլայնման համար», - ասաց Յիրիկյանը:

Փառատոնին մասնակցության հայտեր կարելի է ներկայացնել մինչև նոյեմբերի 15-ը DVD-ձևաչափով:

«Web Ծիրան» առաջին համահայկական կինոփառատոնի հիմնադիրներն են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ու Webtv.am ինտերնետ-հեռուստատեսությունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է VivaCell-MTS բջջային օպերատորը (ռուսական ՄՏՍ-ի դուստրը):

A.M. MEDIA PRODUCTION ընկերությունը 2010 թ.-ի ամռանը գործարկել է www.webtv.am հեռուստատեսային ձևաչափի բազմաֆունկցիոնալ տեղեկատվական և գովազդային պորտալը:

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը ամենահեղինակավորներից մեկն է տարածաշրջանում: 2010թ.-ին փառատոնը արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին: -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: