482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հոգեբանների օգնությունը պարտադիր է երկրաշարժ վերապրած մարդկանց համար. հայ փորձագետ
19:13
25 Հոկտեմբերի 2011

Երկրաշարժ վերապրած մարդիկ պետք է պարտադիր դիմեն հոգեբանին մասնագիտական օգնության համար, երեքշաբթի հայտարարել է ՀՀ հոգեբանների ասոցիացիայի նախագահ Ռուբեն Աղուզումցյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Նախորդ կիրակի Թուրքիայում տեղի ունեցած 7,2 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով ավելի քան 2,6 հազար տուն է քանդվել երկրի հարավ-արևելքում գտնվող Վան գավառում: Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 366 մարդ, 1300 մարդ վիրավորվել է:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի սահմանից 150-160 կմ-ի վրա, 3-5 բալլանոց երկրաշարժ է գրանցվել Երևանում և մերձակա բնակավայրերում:

«Հարկավոր է գիտակցել, որ վախը վերափոխվելու առանձնահատկություն ունի և հետագայում կարող է վերածվել այլ կենսական իրավիճակների, այդ պատճառով մասնագիտական օգնություն է հարկավոր բացասական հետևանքներից խուսափելու համար», - ասել է Աղուզումցյանը:

Նրա խոսքերով՝ երկարաշարժից հետո սթրեսային և շոկային ժամանակաշրջանը տևում է միջինը 15 օր:

«Սկզբնական փուլում երկրաշարժի հետևանքով սթրեսը և վախը հաղթահարելու համար հարկավոր է կիսել սեփական զգացողությունները մտերիմների հետ, իսկ հետո հարկավոր է պարտադիր դիմել մասնագետի», - նշեց Աղուզումցյանը:

Հոգեբանի խոսքերով՝ բնական աղետից տուժած մարդիկ հոգեբանական տեսակետից բաժանվում են կատեգորիաների:

«Հիմնական բաժանումը տեղի է ունենում կապված տարիքի հետ, ամենախոցելին երեխաներն ու ծերերն են: Երեխաները չեն գիտակցում, թե որ շենքը կարող է քանդվել, իսկ ծերերն իրենց անօգնական են զգում», - ասաց Աղուզումցյանը:

Նա նաև անդրադարձավ հայկական մտածելակերպի առանձնահատկություններին, որը խանգարում է հաղթահարել զանգվածային խուճապը բնական աղետի ժամանակ:

«Հիմնական խնդիրը մեր ժողովրդի մոտ պետական մտածելակերպի բացակայությունն է, մենք բոլորս ապրում ենք մեկուսացած և չենք փորձում համախմբվել՝ նման մասշտաբային խնդիրների լուծման համար», - նշեց հոգեբանը:

Աղուզումցյանն ընդգծեց, որ ուժեղ երկրաշարժերից տուժած ժամանակակից հայերը ենթագիտակցական մակարդակում հիշողությունից «ջնջել են» նմանատիպ երևույթների հետ կապված հիշողությունները:

«Մեր ժողովուրդը 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո տխուր փորձ ունի, որը, ըստ էության, պետք է բավականին ուսանելի լիներ: Սակայն գործնականում ստացվում է, որ երկրաշարժը վերապրած մարդիկ նախընտրել են իրենց հիշողությունից ջնջել այդ իրադարձությունները», - նշեց Աղուզումցյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։