483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԱԷԿ-ի անձնակազմի պահանջների ամբողջական կատարումը կհանգեցներ անվտանգության ծախսերի նվազման. նախարար
17:42
25 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հիսուն տոկոսով աշխատավարձը բարձրացնելու մասին հայկական ԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի պահանջների ամբողջական կատարումը կհանգեցներ կայանի անվտանգության ապահովման ծախսերի նվազմանը կամ սակագների բարձրացմանը, երեքշաբթի խորհրդարանում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

«ԱԷԿ-ում աշխատավարձի ամենամյա ֆոնդը կազմում է շուրջ 4,5 մլրդ դրամ: Հիսուն տոկոսով աշխատավարձերի բարձրացումը նշանակում է, որ պետք է շուրջ 2,2 մլրդ դրամով ավելացնել ֆոնդը, ինչը կենթադրեր կամ սակագների բարձրացում կամ ԱԷԿ-ի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման ծախսերի կրճատում», - ասաց Մովսիսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

Նրա խոսքերով՝ ԱԷԿ-ի օպերատիվ աշխատակազմի միջին աշխատավարձն այսօր կազմում է 277 հազար դրամ, առավելագույնը՝ շուրջ 550 հազար դրամ, նվազագույնը՝ 140-150 հազար դրամ:

«Սա 2,5 անգամ ավել է համակարգի այլ ձեռնարկությունների աշխատավարձերից և գրեթե երկու անգամ ավել է միջին աշխատավարձից: Իհարկե, մենք հասկանում ենք, որ դա ևս բավարար չէ, և աշխատողների պահանջն արդար է: Սակայն մեր հնարավորությունները սահմանափակ են: Այդ պատճառով քննարկումների արդյունքում մենք եկանք համաձայնության՝ ԱԷԿ-ի ծախսերի օպտիմալացման արդյունքում միջոցներն ուղղել օպերատիվ անձնակազմի աշխատավարձերը տասը տոկոսով բարձրացնելուն», - տեղեկացրեց նախարարը՝ նշելով, որ անձնակազմն այս որոշմանը ըմբռնումով մոտեցավ:

Հայկական ԱԷԿ-ի ինժեներատեխնիկական կազմի 158 աշխատակիցներ սեպտեմբերի 20-ին աշխատանքից դուրս գալու դիմում ներկայացրեցին՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Աշխատակիցների զանգվածային հեռացումը կարող էր վտանգել  հայկական ԱԷԿ-ի վերագործարկումը պլանային վերանորոգումից հետո, որը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին և ըստ ժամանակացույցի՝ կտևի մինչև հոկտեմբերի 27-ը:

Մովսիսյանը նաև ընդգծեց, որ խոսք չէր կարող լինել ԱԷԿ-ի շահույթի հաշվին աշխատավարձերի բարձրացման մասին, քանի որ բոլոր եկամուտներն ուղղվում են գոյություն ունեցող սակագների պահպանմանը:

«Աշխատավարձերի բարձրացման պահանջի հիմնական դրդապատճառը դարձավ այն, որ, ինչպես դուք գիտեք, հարևան երկրում ԱԷԿ են բացել, և նրանք անձնակազմի հետ կապված խնդիր ունեն: Այդ խնդիրը լուծելու համար մեր հարևանները պատրաստ են ցանկացած առաջարկի», - ավելացրեց նախարարը:

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի բաժնետոմսերի 57,3 տոկոսը պատկանում է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիային։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: