480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքել է պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալների միջև հակասությունների վերաբերյալ լուրերը
16:30
25 Հոկտեմբերի 2011

Մամուլում տարածված այն տեղեկությունները, համաձայն որոնց, պաշտպանության փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի և Վլադիմիր Գասպարյանի միջև հակասություններ են առաջացել, չեն համապատասխանում իրականությանը, հայտնել է գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Մի շարք հայկական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ փոխնախարարների միջև հարաբերություններն իբր վատացել են այն բանից հետո, երբ Տոնոյանը ողջունել է բանակի խնդիրների վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունները և նշել է դրամաշնորհների անհրաժեշտությունը, որոնք թույլ են տալիս փորձագիտական վերլուծություն անցկացնել, ինչն աջակցում է պաշտպանության նախարարության և ընդհանուր առմամբ բանակի բարեփոխումներին: Մինչ այդ, ինչպես գրում են ԶԼՄ-ները, նրա գործընկեր Վլադիմիր Գասպարյանը բանակի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններից մեկին «դրսից ֆինանսավորվող և կասկածելի նպատակներ հետապնդող» կազմակերպություն է անվանել:

«Երկու փոխնախարարների վերջին օրերի հայտարարությունների և գործողությունների մեջ հակադրություններ գտնելու փորձերը խոսում են այն մասին, որ այդ հայտարարություններն ընկալվել և մեկնաբանվել են սուբյեկտիվ տարբեր ձևերով և միտումնավոր շահարկվում են»,- Կարապետյանի խոսքը մեջբերեցին ՊՆ մամուլի ծառայությունից:

Խոսելով հասարակական տարբեր խմբերի կողմից բանակի վերաբերյալ քննարկումների ծավալմանը և պաշտպանական գերատեսչության թափանցիկության և հաշվետվողականության պահանջի մասին՝ մամուլի քարտուղարը նշել է, որ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում բանակում առկա խնդիրները հասարակության աջակցությամբ կարգավորելու քաղաքացիական առողջ նախաձեռնությունները և  գոյություն ունեցող անվտանգ միջավայրին համահունչ փորձագիտական առաջարկությունները, սակայն միաժամանակ անհանդուրժող է բոլոր այն քայքայիչ ու մերկապարանոց գործողությունների հանդեպ, որոնք բանակի խնդիրները շահարկում են` դարձնելով այն ինքնահաստատման և ֆինանսական ապահովության աղբյուր: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։