481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է ակտիվ լինի Եվրասիական միության ձևավորմանը նվիրված քննարկումներում. փորձագետ
16:23
25 Հոկտեմբերի 2011

Հայաստանը պետք է ակտիվություն դրսևորի Եվրասիական միության ձևավորմանը նվիրված քննարկումների ժամանակ, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:

Հոկտեմբերի սկզբին «Իզվեստիա» թերթի համար գրված իր հոդվածում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը գրել է, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից ստեղծվող Մաքսային միությունն ու ն Միասնական տնտեսական տարածքը հեռանկարում հիմք կդառնան Եվրասիական միության ձևավորման համար: Այն ոչ թե նոր ԽՍՀՄ է և ոչ էլ փոխարինում է ԱՊՀ-ին, այլ արդյունավետ կերպով «իրար է կապում» Եվրոպան և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ սերտ համագործակցություն հաստատելով տնտեսական և արժութային քաղաքականության միջև

«Այս առաջարկը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի՝ վերջնական ձևավորման համար, սակայն մենք հասկանում ենք, որ ՌԴ նախագահի հիմնական թեկնածուն՝ Վլադիմիր Պուտինը, մեծ շանսեր ունի (ընտրությունների ժամանակ), և հետևաբար նրա առաջարկը հարկավոր է ընկալել որպես առաջիկայում Ռուսաստանի հիմնական քաղաքական ուղղություն», - ասաց Բեքարյանը:

Փորձագետը կարծում է, որ Հայաստանը պետք է լրջորեն քննարկի առաջարկն ու ակտիվություն դրսևորի նրա ձևավորմանը նվիրված քննարկումներում:

Միաժամանակ նա պատահական չհամարեց այն փաստը, որ եվրասիական մոդելն առաջարկվում է այն ժամանակ, երբ Եվրոպայում նկատվում են ֆինանսական ճգնաժամի էական հետևանքները, ինչպես նաև համակարգային խնդիրներ, քանի որ երկրների առաջնորդները ներքին տարաձայնությունների պատճառով չեն կարողանում միասնական կարծիքի հանգել մի շարք հարցերի շուրջ:

Այս դեպքում, ինչպես կարծում է Բեքարյանը, շատ երկրներ պետք է համագործակցության ուղղություն ընտրեն՝ եվրասիականը կամ «Արևելյան գործընկերության» եվրոպական մոդելին մասնակցելը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: