484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը կառուցված է ամուր պատմական հիմքի վրա. Սարգսյան
10:51
24 Հոկտեմբերի 2011

Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը կառուցված է ամուր պատմական հիմքի վրա, աշխույժ զարգացում է ապրում` համապատասխանելով երկու երկրների շահերին, Մոսկվայում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարերարների հետ նախօրեին երեկոյան տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ովքեր աջակցել են Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիրի կառուցման հարցում:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նախագահն ընդգծել է, որ այդ համագործակցությունն ուղղված է դեպի ապագան և փոխադարձաբար օգտակար է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների համար:

«Հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունների լայնածավալ համակարգի մեջ ամենակարևոր դերակատարների շարքում հնարավոր չէ անտեսել ռուսահայ համայնքի կատարած և շարունակաբար կատարվող ներդրումը: Պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր առաջատար առևտրային գործընկերն է, իսկ Ռուսաստանի գործարարները` մեր տնտեսության մեջ հիմնական ներդնողները», - ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ այդ տպավորիչ ցուցանիշների և հաջողությունների հիմնական շարժիչ ուժերից մեկն են ռուսահայերը:

«Այսօր ձեր համայնքը մեր հայրենիքից` Հայաստանից դուրս ապրող ամենաստվար հայկական ընդհանրությունն է: Մոսկվայի նորակերտ հայկական տաճարը` Սուրբ Խաչը, իր օրհնությունն է բերում ոչ միայն ռուսահայությանը, այլև աշխարհի ամենամեծ հայ համայնքի հարազատ տուն դարձած երկրի մայրաքաղաքին»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա իր և Հայաստանի ժողովրդի անունից խորին շնորհակալություն է հայտնել ռուսահայ համայնքին` նշելով, որ իր մարդկային ներուժով, հավաքական գոյությամբ և անսպառ աշխուժությամբ համայնքը կարևոր և անփոխարինելի է Հայաստանի համար:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Ռուսաստանում պետական այցով գտնվող Սարգսյանը նախօրեին այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիր, մասնակցել է եկեղեցու գմբեթի խաչերի օծման արարողությանը:

Մոսկվայի կենտրոնում կառուցվող հայկական եկեղեցական համալիրն զբաղեցնում է 1,32 հա տարածք: Հաստատված նոր նախագծով բուն շինարարական աշխատաքներն սկսվել են 2006 թվականից: Համալիրն ընդգրկում է Մայր տաճարը, Ս. Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, հանդիսությունների ու հյուրասիրությունների սրահները, թանգարանը:

Այն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառույց է, որի մասնաշենքերը կառուցվել են բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` վարդագույն տուֆից` բերված Անի քաղաքից: Համալիրի զարդը տուֆակերտ Մայր Տաճարն է` գոտևորված խաչերով, զարդաքանդակներով, մեսրոպատառ գրերով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։