484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետարանը և «Ռոստելեկոմ» ընկերությունը մտադիր են համագործակցել
19:59
21 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Ռոստելոկոմ» ընկերության նախագահ Ալեքսանդր Պրովոտորովի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքապետարանի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ռուսական առաջատար ընկերության հնարավոր համագործակցության հարցեր, հաղորդում է  քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Կարևորելով նորագույն տեխնոլոգիաների ներդրման և կիրառման դերը քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման հարցում` Կարեն Կարապետյանը հյուրերին նախ ներկայացրել է «Ռոստելեկոմ»-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները: Որպես այդպիսիք, քաղաքապետի դիտարկմամբ, կարող են լինել «Անվտանգ քաղաք», «Էլեկտրոնային քաղաք» և «Ստորգետնյա այլընտրանքային հաղորդուղիների ցանց» նախագծերը, որոնց ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ տարվում են քաղաքապետարանի համապատասխան օղակների կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Այդուամենայնիվ, իմ խորին համոզմամբ, քաղաքային տնտեսության բոլոր այն ոլորտները, որոնք ունեն բիզնես տրամաբանություն, պետք է կառավարվեն մասնավոր հատվածի կողմից: Այդպիսով հնարավոր կդառնա շատ ավելի արդյունավետ կառավարել ցանակացած ոլորտ, ինչն ակնհայտորեն կբարձրացնի տվյալ օղակում մատուցվող ծառայությունների որակը»,- նշել է Կարապետյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և վստահության համար՝ «Ռոստելոկոմ» ընկերության նախագահ Ալեքսանդր Պրովոտորովը պատրաստակամություն է հայտնել փոխգործակցել քաղաքապետի նշած նախագծերի շրջանակում և խոստացել առաջիկա ամիսների ընթացքում քննարկան ներկայացնել ընկերության առաջարկների ամբողջական փաթեթը:

«Մեզ համար, ըստ էության, սա կարող է դառնալ Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս գործունեություն ծավալելու առաջին փորձը: Եվ հաշվի առնելով կառավարման մասով Ձեր մոտեցումները, ինչպես նաև Երևանում գործող մեր ռազմավարական գործընկերոջ` «Ջի Էմ Սի Ալֆա» ընկերության առկայությունը, հուսով եմ այդ փորձը կլինի արդյունավետ ու կդառնա օրինակելի»,- նշել է «Ռոստելոկոմ» ընկերության նախագահը:

Հաշվի առնելով ընկերության «Դատա Կենտրոններ» ստեղծելու մեծ փորձը` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ռուսական կողմի հետ քննարկել է նաև Երևանի քաղաքապետարանի միասնական տեղեկատվական կենտրոնի ստեղծման հնարավորության, ինչպես նաև երևանցիների համար էլեկտրոնային միասնական ծառայությունների համակարգի ստեղծման ու զարգացման հարցեր: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։