486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով «թեժ գիծ» է գործարկվել Հայաստանում
16:52
21 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի- Արմենիա/. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով «թեժ գիծ» է գործարկվել Հայաստանում Հայկական Կարմիր խաչի և ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև VivaCell-MTS-ի և Orange Armenia-ի բջջային համագործակցությամբ:

VivaCell-MTS-ի և Orange-ի բաժանորդները,  6428 կարճ համարին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող հարցերով անվճար կարճ հաղորագրություն ուղարկելով, կարող են պատասխան ստանալ 24 ժամվա ընթացքում:

«Պրակտիկան ցույց է տալիս, որ այն երկրները, որոնց հասարակությունները միավորում են իրենց ջանքերը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, մեծ հաջողությունների են հասնում: Այդպիսի միավորված պայքարի տարբերակներից մեկն էլ մեր նախագիծն է, և մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան միանալ այդ կամ նմանատիպ այլ նախաձեռնություններին»,- ուրբաթ լրագրողներին ասաց ՀԿԽԸ ղեկավար Մխիթար Մնացականյանը:

Նրա խոսքով, հայկական հոգեկերտվածքի պատճառով երկրի բազմաթիվ բնակիչներ չգիտեն, թե ինչպես իրենց պահել, չեն գիտակցում հիվանդության ողջ լրջությունը և որևէ խորհրդատվության չեն դիմում:

«Այս դեպքում մեր էթնիկ առանձնահատկությունները՝ ամաչելը, փակ լինելը, խանգարում են: Մարդը չի համարձակվում բժիշկի դիմել՝ չցանկանալով արատավորել իր անունը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր անանուն խորհրդատվությունների տրամադրում»,- նշեց Մնացականյանը:

Նա ավելացրեց նաև, որ Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 1,1 հազար դեպք:
«Ողջ աշխարհում այդ թիվը կազմում է 33,3 մլն: Կարող է թվալ, թե Հայաստանում հիվանդությունն այդքան էլ տարածված չէ, սակայն այն շատ վտանգավոր է, և մենք չպետք է հանգստանանք նրանով, որ այդ հիվանդությունը դանդաղ է տարածվում մեր երկրում, այլ հարկ է մտածել այն մասին, թե ինչպես կանգնեցնել հիվանդության աճը»,- ընդգծեց նա:
VivaCell-MTS բջջային օպերատորի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին նշեց, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը մեծ չարիք է, որը տարեցտարի ավելի մեծ թվով կյանքեր է խլում:

«Մենք միասին պետք է պայքարենք այդ չարիքի դեմ, կանգնեցնենք հիվանդության աճը և թույլ չտանք նրան զարգանալ: Ցավոք, այս գործում ավանդ ներդնել ցանկացող գործարարների թիվը բավարար չէ: Այդ պատճառով կոչ եմ անում նաև այլ ընկերություններին միանալ այս նախագծին հնարավորությունների սահմաններում»,- ասաց նա:
 
Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի խոսքով, թեժ գծի գործարկմանը նախորդել է երկարատև նախապատրաստում:
«Մեր մասնակցությունը նախագծին պայմանավորված է մի շարք պատճառներով: Նախևառաջ, այն իրագործվում է հանուն հասարակական բարօրության՝ ՁԻԱՀ սարսափելի հիվանդության դեմ պայքարի նպատակով: Սա համահունչ է մեր ընկերության մոտեցմանը՝ տեխնոլոգիաների օգատգործումը հօգուտ հասարակության: Այս ծրագիրն ընձեռում է մեզ այդ հնարավորությունը»,- ասաց նա:
ՀՀ ՁԻԱՀ-ի Կանխարգելման Ազգային կենտրոնի կողմից  պատրաստված ՀԿԽԸ երիտասարդ կամավորների ուժերով կսահմանվի շուրջօրյա ծառայություն` հարցերին ինտերֆեյս ծրագրի միջոցով արագ արձագանքելու, հատուկ ստեղծված կայքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին հավելյալ տեղեկություններ տրամադրելու ինչպես նաև  համապատասխան ինտերնետային կայքերին հղումներ կատարելու նպատակով:

Մինչև 2011թ օգոստոսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1100 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 747 մարդ (71,8%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 293 դեպք (28,2%): ՄԻԱՎ վարակի 22 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 57,6%-ը 25-39 տարիքային խմբում է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։