483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումը երրորդ եռամսյակում աճել է, իսկ բռնության դեպքերը՝ կրճատվել. հաշվետվություն
15:03
21 Հոկտեմբերի 2011

Դատարաններում հայ լրագրողների և ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումը 2011 թ.-ի երրորդ եռամսյակում աճել է, իսկ լրագրողներին նկատմամբ գործադրվող ֆիզիկական բռնության դեպքերը՝ կրճատվել, ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով կոմիտեի եռամսյակային հաշվետվությունը:

Նրա խոսքերով՝ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշման 12 դեպք և լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման մեկ դեպք:

«Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը կրճատվել են, սակայն շարունակում է մտահոգել դատական մարմինների կողմից ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշման աճը», - ուրբաթ լրագրողներին հայտարարեց Մելիքյանը:

Նա նշեց, որ երրորդ եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ հարուցվել է 11 դատական հայց՝ առաջին եռամսյակում հարուցված 10-ի համեմատ:

Նրա խոսքերով՝ դեպքերի մեծամասնության ժամանակ հայցորդների դերում հանդես են գալիս քաղաքական գործիչները, և լրագրողների դեմ ներկայացված հայցերի մեծ մասը դատարանը բավարարում է: «Դատարանները նրանց օգնում են և բավարարում են այդ հայցերը՝ որպես փոխհատուցում նշանակելով առավելագույն չափի գումար», - ասաց Մելիքյանը:

Նա նշեց, որ ինչպես բազմիցս իր հաշվետվություններում նշել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, ԶԼՄ-ների դեմ ներկայացված այդ հայցերը նպատակ ունեն ֆինանսական կոլապսի մեջ գցել առանց այդ էլ դժվար իրադրության մեջ գտնվող ԶԼՄ-ներին, ինչպես նաև ստիպել նրանց լռել:

Ինչպես ավելի վաղ հայտարարում էր Մելիքյանը, 2011 թ.-ի երկրորդ եռամսյակում գրանցվել է լրագրողների վրա ճնշում գործադրելու տասը դեպք այն դեպքում, երբ 2010 թ.-ի նույն ժամանակաշրջանում գրանցվել է նմանատիպ 13 դեպք, 2011 թ.-ի առաջին եռամսյակում՝ 19 դեպք:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: