480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2012 թ.-ի աշնանը Զբոսաշրջությանը նվիրված միջազգային նախարարական գագաթնաժողով կանցկացվի
13:48
21 Հոկտեմբերի 2011

Հայաստանում 2012 թ.-ի աշնանը Զբոսաշրջությանը նվիրված միջազգային նախարարական գագաթնաժողով կանցկացվի, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:

Նրա խոսքերով՝ համապատասխան որոշում է ընդունվել ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) հերթական նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-14-ը Կորեայում, որտեղ քննարկվել են նաև կայանալիք նիստի մանրամասները:

«Հայաստանն այս դեպքում հանդես է գալիս որպես կազմակերպիչ, միջազգային հարթակ գագաթնաժողովի անցկացման համար, նույնիսկ նախնական պայմանավորվածություն կա նիստի արդյունքում Երևանյան հռչակագրի կնքման մասին», - մեջբերում է Պետրոսյանի խոսքերը «ԱՌԿԱ» լրատվական տեղեկատվական գործակալությունը:

Նա նշել է, որ Հայաստանում նման խոշոր նիստի անցկացումը էականորեն կբարձրացնի երկրի հեղինակությունը, ինչպես նաև թույլ կտա միջազգային շուկայում ներկայացնել գոյություն ունեցող տուրիստական ներուժն ու բարձրացնել երկրի ընդհանուր վարկանիշը:

Ինչպես տեղեկացրեց փոխնախարարը, Հայաստանն իր ենթակառուցվածքներով պատրաստ է միջազգային միջոցառումների անցկացմանն այդ թվում նաև «Զվարթնոց» օդանավակայանի նորակառույց տերմինալի հաշվին:

Նախատեսվում է, որ UNWTO-ի 150 անդամ-երկրներից Երևանում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցի պատվիրակությունների շուրջ 60-70 տոկոսը՝ 2-3 մարդուց բաղկացած կազմով, ովքեր միջոցառումից հետո կկարողանան ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերի հետ:

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունն է և տուրիզմի ոլորտում միջազգային առաջատար կազմակերպույուն: UNWTO-ն վճռորոշ դեր է խաղում զբոսաշրջության առաջխաղացման, զարգացման, կենսունակության և ունիվերսալ հասանելիության հարցում: UNWTO-ի կազմում ընդգրկված է 154 երկիր և ավելի քան 400 մասնաճյուղային անդամ:

Հայաստանը 1997 թ.-ից UNWTO-ի լիիրավ անդամ է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։