484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
Միջազգային եվրոպական շարժման կոնգրեսի մասնակիցները քննարկում են Երևանյան հռչակագիրը
12:09
21 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում անցկացվող Միջազգային եվրոպական շարժման (ՄԵՇ) կոնգրեսի մասնակիցներն ուրբաթ քննարկում են Երևանյան հռչակագիրը, որն ուղղորդող փաստաթուղթ կդառնա «Արևելյան գործընկերության» երկրների և Եվրամիության միջև ինտեգրման հարցում քաղաքացիական հասարակության դերի համատեքստում:

«Հռչակագիրը բաղկացած է երեք մասից. առաջինը վերաբերում է քաղաքացիական հասարակությանը ցուցաբերվող ԵՄ աջակցությանը, երկրորդը՝ ազգային բարեփոխումներին, երրորդը՝ մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման միջոցով ազատ տեղաշարժվելու իրավունքի ազատականացմանը», - ասել է լրագրողներին Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը ՀՀ ԱԺ-ի միջանցքում:

Նա պարզաբանել է, որ փաստաթուղթը պատրաստ կլինի արդեն այսօր երեկոյան, փաստաթուղթը քննարկվել է նախօրեին՝ սեմինարի ժամանակ, երբ կոնգրեսի մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկները:

Նախօրեին մեկնարկած երկօրյա կոնգրեսին մասնակցում է շուրջ 150 պետական, քաղաքական և հասարակական գործիչ Եվրոպայի տարբեր երկրներից:

Ենգիբարյանի խոսքերով՝ հետաքրքիր է հռչակագրի այն մասը, որտեղ մասնակիցներն առաջարկում են ԵՄ-ին աջակցել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական միավորումներին և այլ դե-ֆակտո պետություններին, և քանի որ այդ առաջարկին ոչ ոք դեմ չի եղել, «մենք կարծում ենք, որ այն կընդունվի»:

«Հռչակագրի վերջնական տարբերակի ընդունումից հետո այն կուղարկվի Եվրոպական շարժման ողջ կառույցին, որը ներառում է շուրջ 40 ազգային խորհուրդներ, այդ թվում նաև համաեվրոպական կուսակցություններ և տնտեսական ոլորտը ներկայացնող հեղինակավոր կազմակերպություններ, որոնք կքննարկեն փաստաթուղթն իրենց կառույցներում», - նշել է Ենգիբարյանը:

Նա նաև ընդգծել է, որ նման հռչակագրերը հետագայում բավականին լուրջ ազդեցություն են ունենում իրական քաղաքական գործընթացների վրա:

Միջազգային եվրոպական շարժան նախագահ Փեթ Քոքսն իր հերթին նշեց, որ կոնգրեսը հաջողությամբ է պսակվել, և ՄԵՇ-ը ցանկանում է աջակցել եվրոպական հայացքներ ունեցող ակտիվ երիտասարդների շարժման զարգացմանը:

«Հուսով ենք, որ առաջիկայում համագործակցություն կհաստատվի բազմաթիվ ծրագրերի, այդ թվում նաև վիզային քաղաքականության շուրջ», - հայտարարել է նա:

Ադրբեջանում Եվրոպական շարժման նախագահ Սուրխան Լատիֆովի խոսքերով՝ այս կոնգրեսը շատ կարևոր է «Արևելյան գործընկերության» բոլոր երկրների համար: «Մենք  կարևոր խնդիրներ ենք քննարկում, այդ թվում նաև ԵՄ-ի և «Արևելյան գործընկերության» երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցերը», - ասել է նա:

Նա նաև նշել է, որ Հայաստանում կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու հրավեր ստանալով՝ որևէ անհանգստություն չի ունեցել: «Եվրոպական շարժումն անկախ կազմակերպություն է, և ոչ ոք չի կարող ճնշում գործադրել նրա վրա», - ասել է Լատիֆովը:

ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագիրը նպատակաուղղված է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի հետ ԵՄ-ի քաղաքական և տնտեսական մերձեցմանը: Մինչև 2013 թ.-ը նախատեսված է այդ երկրներին տրամադրել 600 մլն եվրո, որը նախատեսված է պետական ինստիտուտների ամրապնդման, սահմանների վերահսկման և փոքր բիզնեսին օգնություն ցուցաբերելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։