477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը համագործակցության հարցեր է քննարկել Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտորի հետ
16:17
20 Հոկտեմբերի 2011

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը հինգշաբթի հանդիպել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտոր, Մոսկվայի թեմի առաջնորդական փոխանորդ Վերեյսկի արքեպիսկոպոս Եվգենիի հետ, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

«Հանդիպմանը Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն ու օրհնությունը բերելով սրբազանին` ընդգծեց, որ քույր Եկեղեցիների ներկայացուցիչների նման այցելությունները հարմար առիթ են ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և մեր հավատավոր ժողովրդին, դարերի հոլովույթում նրա կերտած ազգային-հոգևոր արժեքներին», - նշվում է տեղեկատվության մեջ:

Զրույցի ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ և եղբայրական հարաբերությունները, մասնավորապես հոգևոր-կրթական հաստատությունների միջև ձևավորված համագործակցությունը:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ է անդրադարձել Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սանկտ Պետերբուրգի հոգևոր ակադեմիայի միջև ստորագրված համագործակցության հուշագրին:

Նորին Սրբությունն  անդրադարձել է նաև Հայոց Եկեղեցու առաջնահերթ խնդիրներից մեկին` հոգևորականների պատրաստությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացրել է, որ իր գահակալության տարիներին շուրջ երեք հարյուր եկեղեցականներ են ձեռնադրվել և ծառայության կոչվել Հայ Եկեղեցու անդաստանում՝ նկատելով, որ դեռ բազում անելիքներ կան այդ ոլորտում:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանում գործող երեք կրթական հաստատությունները` Գևորգյան հոգևոր ճեմարանը, Սևանի Վազգենյան դպրանոցը և Հառիճավանքի ընծայարանը, ինչպես նաև բարձրագույն կրթությամբ երիտասարդների համար բացված քահանայից լսարանները պիտի լրացնեն եկեղեցականների պակասը:

Իր հերթին Վերեյսկի արքեպիսկոպոս Եվգենին երախտագիտություն է հայտնել Նորին Սրբությանը ընդունելության համար` նշելով նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի հետ համագործակցելու իրենց մտադրության մասին:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը և Մոսկվայի հոգևոր ակադեմիայի շրջանավարտ, Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: