478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում սողանքային տարածքների ուսումնասիրությունը հսկայական միջոցներ է պահանջում. ԱԻՆ
14:30
20 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սողանքային տարածքների բացահայտմանն ու հնարավոր սողանքների կանխմանն ուղղված հետազոտական աշխատանքները լուրջ տեխնիկական պատրաստվածություն և հսկայական միջոցներ են պահանջում, հինգշաբթի հայտարարել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

«Դեռևս 2007թ.-ին ծրագիր է հավանության արժանացել  և պետբյուջեից միջոցներ են տրամադրվել՝ առավել վտանգավոր սողանքային տարածքների հետազոտման նպատակով, սակայն, ինչպես գործնականում պարզվեց, այդ միջոցները բավարար չէին, և վերջերս գրանցված սողանքը տեղի ունեցավ հենց այն տարածքում, որտեղ այն չէր սպասվում», - ասել է Գաբիելյանը:

Հոկտեմբերի 2-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի էր ունեցել սողանք, որի տակ էր մնացել շուրջ չորս տասնյակ ավտոմեքենա: Բնական աղետի հետևանքով 9 մարդ տուժել է, հինգը մահացել են, որոնց թվում՝ Վրաստանի երկու քաղաքացի:

Նրա խոսքերով՝ վերականգնողական և հետազոտական աշխատանքներն, առաջին հերթին, անցկացվում են խոշոր մայրուղիների և ճանապարհների մոտակայքում, որտեղ սողանքները կարող են ենթակառուցվածքի խախտման հանգեցնել:

«Այս պահին պետությունը պայմանավորվածություն ունի ճապոնական մի ընկերության հետ, որը Հայաստանում սողանքային նոր տարածքների բացահայտման ուղղությամբ հետազոտություններ է անցկացնում, ինչից հետո նախատեսվում է այդ վայրերում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել», - նշել է Գաբրիելյանը:

Փրկարար ծառայության պետի տեղակալը չտեղեկացրեց, թե որքան միջոց է հատկացվել պետբյուջեից՝ ճապոնական ընկերության հետ համագործակցելու նպատակով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: