481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայ գրողների գրքերը Եվրոպայում կհրատարակվեն «Գրական տապան» ծրագրի շրջանակներում
17:03
19 Հոկտեմբերի 2011

«Գրական տապան» ծրագրի շրջանակներում Եվրոպայի երկրներում կհրատարակվեն արտասահմանյան լեզվով թարգմանած հայ հեղինակների գրքերը, չորեքշաբթի  «Գրական Տապան 2011. տասը տարի անց» մշակութային ծրագրի բացման ժամանակ հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Գրական Տապան 2011. տասը տարի անց» մշակութային ծրագիրն անցնում է հոկտեմբերի 19-28-ը Հայաստանում՝ 2012թ.-ի նախաշեմին, երբ Հայաստանը կտոնի Հայ գրատպության 500-ամյակը, իսկ Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխար¬հային մայրաքաղաք կհռչակվի: 
Տվյալ միջոցառումը կշարունակի տասը տարի առաջ ստեղծված «Գրական տապանի» ավանդույթը: «Գրական Տապան 2001»-ը նույնպես ուղղված էր գրականությունների ու գրականություն ստեղծողների մշակութային մերձեցմանը: Արդյունքում հրատարկվեց ալմանախը, որտեղ ընդգրկվեցին Հայաստանի մասին նախագծերի մասնակիցների ստեղծագործությունները:

«Մեր նպատակն է եվրոպացի դաշտի հետ ընդհանուր ծրագրերի ստեղծումը: Մեր գրողների ստեղծագործությունները կթարգմանվեն և կհրապարակվեն տարբեր երկրներում, իսկ արտասահմանյան գրականությունը կտարածվի Հայաստանում: Դա արվում է գրողների և հրատարակողների միջև բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար»,- ասել է մշակույթի նախարարը:
«Գրական Տապան 2011. տասը տարի անց» ծրագիրն արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության և ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ նախագիծն է:

«Ամենակարևորն այն փաստն է, որ ծրագրին միացել են նաև հասարակական կազմակերպությունները»,- ավելացրել է Պողոսյանը՝ նշելով, որ որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանի հռչակումը կարող է առիթ հանդիսանալ ընթերցանության հանդեպ սերը վերածնելու համար:
 
Ինչպես նշել է Պողոսյանը, այդ ծրագրի շրջանակներում «Գրական տապանին» նվիրված առցանց ռեսուրս կստեղծվի, նաև Ինտերնետ ֆորում կբացվի, որտեղ գրողները կկարողանան շփվել միմյանց հետ:
 
Հոկտեմբերի 19-28-ն արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվում է «Գրական Տապան 2011. տասը տարի անցե ծրագիրը, որին մասնակցելու համար Երևան են ժամանել Եվրոպայի գրական բազմաձայնությունը ներկայացնող մի շարք անվանի գրողներ: Նախագծի շրջանակներում կքննարկվեն ժամանակակից գրականության ու մշակույթի խնդիրներ, հյուրերը կծանոթանան Հայաստան երկրին, նրա ավանդույթներին ու մշակույթին, հայ մարդուն ու այսօրվա կյանքին:

Ծրագրի մասնակիցների թվում են՝  Հերբերտ Մաուրերը (Ավստրիա), Գերտ վան Իստենդելը և Ֆիլիպ վան Զանդայկը (Բելգիա), Քրիստիան Լանգեն և Սվանտիե Լիխտենշտեյնը (Գերմանիա), Պետեր Սաուտերը և Վահուր Աֆանասևը (Էստոնիա), Բեջան Մատուրը (Թուրքիա), Կլաուդիո Պոցցանին (Իտալիա), Յացեկ Պացոխան (Լեհաստան), Արլետ վան Լաարը և Սերժ վան Դայնհովենը (Հոլանդիա), Լեո Բուտնարուն (Մոլդովա), Դավիդ Մագրաձեն (Վրաստան), Սերժ Վենտուրինին (Ֆրանսիա): -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: