478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Կոալիցիայից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դուրս գալը ռացիոնալ չէ. քաղաքագետ
14:35
19 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իշխող կոալիցիայի կազմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դուրս գալը ռացիոնալ չէ կուսակցության ղեկավարության համար, կարծում է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հայկական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն` ՀՀԿ գործադիր  կոմիտեի նիստի ժամանակ քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հետագա համագործակցության հարցը: Թերթերը գրում են, որ մի շարք հանրապետականներ անընդունելի են անվանել այն, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հրապարակայնորեն հայտնել Սերժ Սարգսյանին աջակցության մասին առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ և հայտարարում է, որ ԲՀԿ-ն ինքնուրույն է գնալու ընտրություններին: ՀՀԿ գործադիր կոմիտեն, հրապարակումների համաձայն, իբր որոշել է «Բարգավաճ Հայաստանին» մեկ շաբաթ տալ, որպեսզի կողմնորոշվի և հայտնի Սարգսյանին աջակցության մասին:

«Իմ կարծիքով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ռացիոնալ  ռեսուրսներ չունի կոալիցիայից դուրս գալու համար, սակայն նույնիսկ եթե այդ ռեսուրսները կան, կոալիցիայից դուրս գալը կզրկի կուսակցությանը քաղաքականության վրա ազդեցություն ունենալու շատ գործիքներից, ինչպես նաև քաղաքական դիրքից, որն այսօր զբաղեցնում է ԲՀ-ը»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց նա: Միաժամանակ քաղաքագետը նշեց, որ չի հավատում 2012թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության թռիչքին:

«Չեմ կարծում, որ մնացած մի քանի ամիսներին «Բարգավաճ Հայաստանը» կկարողանա առաջ սլանալ և առաջ անցնել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, չնայած հայկական քաղաքականությունում առավել կարևոր տեղ զբաղեցնելու պարոն Ծառուկյանի ցանկությանը»,-ասաց Իսկանդարյանը:

Քաղաքագետը նաև բացառեց ՀՀԿ-ի և ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համագործակցության հնարավորությունը: Միաժամանակ նա նշեց, որ չնայած համընդհանուր կարծիքին, կարևոր հանգամանք չի համարում «Բարգավաճ Հայաստան» կուսացկությանը ցուցաբերած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը:

«Այն փաստը, որ նախկին նախագահ Քոչարյանը նպաստել է պարոն Ծառուկյանի կուսակցության կայացմանը, հատուկ նշանակություն չունի, քանի որ նա շատ այլ կուսակցություններ է զարգացրել, այդ թվում նաև՝ Հանրապետականը»,- հայտնեց քաղաքագետը:

Ընդհանուր առմամբ, ինչպես կարծում է Իսկանդարյանը, երկրորդ նախագահի քաղաքականություն վերադառնալը չնայած հեռու չէ իրականությունից, բայց տվյալ պահին 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «թերթային» խոսակցություն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: