482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ի ԽՎ-ն որևէ հակահայկական կամ հակաղարաբաղյան բանաձև չի ընդունել. պատվիրակության անդամ
14:17
19 Հոկտեմբերի 2011

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի կարևորագույն հարթակում ոչ մի անգամ չի ընդունվել որևէ բանաձև, որն ուղղված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության դեմ, ասել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Ստյոպա Սաֆարյանը:

«Մեզ հաջողվել է թիմային աշխատանք տանել, և ԽՎ-ի նստաշրջանների շրջանակներում թույլ չտալ ոչ միայն հակահայկական և հակաղարաբաղյան բանաձևերի ընդունում, այլև դրանց քննարկում հետնաբեմերում և տարբեր հանդիպումների ձևաչափում», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Սաֆարյանի խոսքերով՝ ավելի վաղ ադրբեջանական կողմը բավականին լուրջ քայլ ձեռնարկեց, և հայկական կողմին, այդ թվում նաև ԱԺ-ին՝ ի դեմս նրա նախագահի, հաջողվեց թույլ չտալ, որպեսզի բանաձևը քննարկման առարկա դառնա «մեզ համար անընդունելի տեսքով»:

Ադրբեջանական կողմը փորձում էր Վառնայում մայիսի 27-30-ը կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի օրակարգում Ղարաբաղի մասին բանաձև ներառել, սակայն դա նրան չհաջողվեց: Ինչպես ավելի վաղ հայտարարում էր ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, Բուխարեստում ՆԱՏՕ-ի ԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևի քննարկումն աննպատակահարմար է:

«Պատվիրակության անունից նամակ ուղարկվեց, մենք զրույցներ ունեցանք հանձնաժողովների նախագահների և համազեկուցողների հետ», - ասաց Սաֆարյանը:

Այս կապացկությամբ պատվիրակության անդամն ընդգծեց, որ երկար ժամանակ ինչպես հանձնաժողովներում, այնպես էլ տարբեր հանդիպումների շրջանակներում հայկական կողմի շահերի ճիշտ ներկայացումը հանգեցրեց նրան, որ այսօր համազեկուցողները շատ լավ հասկանում են, թե ինչը կարող է ընդունելի լինել Հայաստանի համար:

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ այս նստաշրջանի նախաշեմին ՆԱՏՕ ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովը պատրաստվում էր շրջանառության մեջ մտցնել բանաձևի մի նախագիծ, որը «հաճելիորեն» այնքան էր տարբերվում բանաձևերի մնացած նախագծերից, որ Հայաստանը ձայնի իրավունքի դեպքում կարող էր կողմ քվեարկել:

«Դա բավականին չեզոք տեքստ էր: Նրա վերջին տարբերակում Հայաստանի համար որևէ վտանգավոր խոսք կամ նախադասություն չկար», - ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ ավելի վաղ Ադրբեջանը մշտապես փորձում էր տեքստի մեջ «ագրեսոր», «օկուպանտ», «էթնիկ զտումներ» արտահայտությունների նման ձևակերպումներ մտցնել, ինչին միշտ համարժեք հակահարված էր տրվում:

«Ադրբեջանական կողմը շատ դժգոհ էր բանաձևի նախագծից, սակայն նրանք ստիպված էին բավարարվել միայն հանձնաժողովներից մեկում իրենց կողմից բարձրացված հարցի քննարկմամբ», - ասաց պատգամավորը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: