484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում երիտասարդ սերնդի միգրացիայի խնդիրը բավականին սուր է. ՄԱԿ
13:28
19 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երիտասարդ բնակչության միգրացիայի խնդիրը առավել հրատապ է Հայաստանի համար, չորեքշաբթի Երևանում կայացած համաժողովի ընթացքում հայտարարել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Թեա Ֆիրենսը:

Նրա խոսքերով՝ այս խնդիրը հրատապ է ցանկացած երկրում, սակայն Հայաստանում այն առավել նկատելի է՝ հաշվի առնելով բնակչության փոքր քանակն ու ծնելիության միջին մակարդակը:

«Բազմաթիվ երիտասարդներ հեռանում են երկրից՝ բացատրելով դա նրանով, որ պետությունն իրենց համար ոչինչ չի անում, սակայն հարկավոր է այս ամենին նայել այլ տեսանկյունից, և ինչպես ասել է Ջոն Քենեդին՝ հարցնել ինքդ քեզ, - «Իսկ ես ի՞նչ կարող եմ անել իմ պետության համար», - ասել է Ֆիրենսը:

Նրա խոսքերով՝ չնայած այս ամենին, պետությունն առաջին հերթին պետք է պայմաններ ստեղծի, որպեսի խելացի և տաղանդավոր երիտասարդները չհեռանան երկրից:

Ինչպես նշեց Ֆիրենսը, «Յոթ միլիարդ. հավասարակշռություն, իրավունքներ և հավասար հնարավորություններ» UNFPA-ի եռօրյա համաժողովի ընթացքում, որը կտևի հոկտեմբերի 19-21-ը, կներկայացվեն տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում գոյություն ունեցող ոլորտի հիմնական խնդիրները:

«Համաժողովը նվիրված է ողջ աշխարհում աճող պոպուլյացիային և միաժամանակ անդրադառնում է առանձին երկրներում ծնելիության նվազման խնդրին, այս համատեքստում կքննարկվեն նաև Հայաստանում և աշխարհի մյուս երկրներում գենդերային հավասարության, կանանց իրավունքների և վերարտադրության խնդիրները», - նշել է Ֆիրենսը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի հունվար-հունիսին Հայաստանից հեռացած մարդկանց թիվը կազմել է 17 831 (2010 թ.-ի հունվար-հունիսի համեմատ եռակի աճ): Միաժամանակ առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 16 238 մարդ (4,4 անգամյա աճ):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: