480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հյուսիսում սողանքի ակտիվացման պատճառը կավային ապարների շերտի գերխոնավացումն է. փորձագետ
11:07
19 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հյուսիսում սողանքի ակտիվացման պատճառը երկրաբանական գորընթացներն են, մասնավորապես՝ կավային ապարների շերտի գերխոնավացումը, երեքշաբթի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը:

Հոկտեմբերի 2-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք, որի տակ էր մնացել շուրջ չորս տասնյակ ավտոմեքենա: Բնական աղետի հետևանքով 9 մարդ տուժել է, հինգը մահացել են, որոնց թվում՝ Վրաստանի երկու քաղաքացի:

«Սողանքի ակտիվացման և փլուզման պատճառ են հանդիսացել երկրաբանական գորընթացները, ջուրը, որի երկարատև և անկառավարելի թափանցումը բազալտներում բազմաթիվ ուղղահայաց ճեղքերով գերխոնավացրել է տակդիրվող պլաստիկ և փուխր կավային ապարների շերտը և բերել է նրանց ֆիզիկական պայմանների վատթարացմանը», - նշել է Կարախանյանը: Նա ավելացրել է, որ փորձագետները բացառում են Վրաստանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժերի ազդեցությունը սողանքի ակտիվացման վրա:

Երկրաբանության ինստիտուտի տնօրենը նշել է նաև, որ օդալուսանկարների և 6 տիեզերական լուսանկարի վերլուծությունը ցույց  է տալիս, որ մինչև 2011թ.-ի հոկտեմբերի 1-ը սողանքի ակտիվացման որևէ նշան չի եղել: Տվյալ սողանքը չի հաշվառվել ՀՀ տարածքի ակտիվ սողանքների տվյալների բազայում:

Խորհրդակցության ժամանակ «Ճանապարհ» ընկերության խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանը նշել է, որ նպատակահարմար է փլվածքային մասում իրականացնել մաքրման աշխատանքներ, թեթևացնել  ճանապարհը, որից հետո նոր հնարավոր կլինի կատարել երկրաբանական հետազոտական մանրակրկիտ ուսումնասիրություններ և հակասողանքային միջոցառումներ:

Բեզոյանի խոսքերով՝ գործող ճանապարհի պաստառի ակնադիտական դիտարկումները ցույց են տվել, որ ճանապարհի մեծ մասը վնասված չէ և կարելի է օգտագործել հետագա վերանորոգման ժամանակ:

Խորհրդակցության մասնակիցները կարևորել են սողանքավտանգ հատվածներում մշտական դիտարկումների կատարման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի սողանքների հետագա կանխարգելմանը:

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ փլված տարածքը պետք է անհապաղ մաքրվի, որը վտանգ է ներկայացնում երկաթգծին և Դեբեդ գետին: Մաքրման աշխատանքներին զուգահեռ պետք է իրականացվեն երկրաբանական հետազոտություններ և վերջնական գնահատական տրվի ճանապարհի տվյալ հատվածին:

Երկրաբանական ուսումնասիրությունները կատարելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի որոշմամբ կստեղծվի մասնագիտական խումբ և կիրականացվեն հակասողանքային միջոցառումներ:

Խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական  համալսարանի, նախագծող և շինարարական կազմակերպությունների, նախարարության համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։