484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
«SOS Սևան» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Երևանում անցկացված «Արևորդի» փառատոնի մանկապատանեկան ֆիլմերի անվանակարգում
10:40
19 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորադուզ գյուղի «Արևորդի» հայկական էկոակումբի «SOS Սևան» ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն մանկապատանեկան ֆիլմ» անվանակարգում «Արևորդի» միջազգային երրորդ էկոփառատոնի շրջանակներում:

«Արևորդի» փառատոնն անցկացվել է Երևանում հոկտեմբերի 14-18-ը: Փառատոնի նպատակն է ուշադրություն գրավել վայրի բնության հարցերին և բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև բարձրացնել հասարակության և հատկապես երիտասարդների իրազեկվածության մակարդակն այս հարցերի շուրջ:

«Լավագույն մանկապատանեկան անիմացիոն ֆիլմ» մրցույթում հաղթող է ճանաչվել Իսպանիայից Էնրիկե Ֆրեյրեի և Ալբերտո Ֆերնանդեսի «Իսկ դուք օգտագործու՞մ ենք վերամշակածը» ֆիլմը:

Բացի այդ, մանկապատենական ֆիլմերի մրցութային ծրագրի երեք ֆիլմեր արժանացել են ժյուրիի հատուկ մրցանակների, դրանք են՝ Իտալիայից Անն Տորացայի «Ֆանտաստիկ աշխարհ» անիմացիոն կինոնկարը, Ուրցաձորի «Արևորդի» հայկական էկոակումբի «Խաղեր փոշու հետ» ֆիլմն ու Երևանի «Արևորդի» էկոակումբի «Ես համաձայն չեմ» ֆիլմը:

«Վայրի բնություն» անվանակարգում լավագույն ֆիլմ է ճանաչվել սլովակ ռեժիսոր Ռոբերտ Ռայխլայի «Վայրի բնության պահապանը» ֆիլմը, իսկ այս անվանակարգում ժյուրիի հատուկ մրցանակների են արժանացել Ավստրիայից Կլաուս Ֆայխտենբերգերի «Ռադիոակտիվ գայլեր» և Գերմանիայից Օլիվեր Գյոցլի «Ֆինլանդիա» ֆիլմերը:

«Լավագույն բնապահպանական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Բրազիլիայից Մարկուս Նեգրանի «Ճեղքված լուսինը» ֆիլմը, այս անվանակարգում պատվավոր մրցանակի է արժանացել Անգլիայից Մարկ Դոդի «Անապատը հաղթած մարդը» ֆիլմը, իսկ ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել Գերմանիայից Վալենտին Տուրնի «Սպառման համը» ֆիլմը:

«Արևորի» փառատոնի և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ այս տարի փառատոնի շրջանակներում 11 կինոդահլիճներում ներկայացվել է ավելի քան 70 ֆիլմ աշխարհի 30 երկրներից:

«Այս տարի բավականին ակտիվ էին գործում հասարակական կազմակերպությունները: Փառատոնին մասնակցելու նպատակով ժամանել էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, որոնք մասնակցեցին փառատոնի շրջանակներում կազմակերպված համաժողովին», - երեքշաբթի լրագրողներին ասել է Խաչատրյանը:

Նա հավելել է, որ այս տարի հիմնական շեշտը դրվել է ավելի շատ ֆիլմերի որակի, այլ ոչ թե օտարերկրյա մասնակիցների թվի ավելացման վրա:

Որպես պատվավոր հյուր Երևան է հրավիրվել ֆրանսիացի հայտնի վավերագրող Պատրիկ Ռուսելը, ում «Green» ֆիլմը բացել է փառատոնի ծրագիրը: 48 րոպեանոց համր ֆիլմը հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, որոնց թվում է՝ Wildscreen խոշոր էկոլոգիական փառատոնի «Ոսկե պանդան»: Փառատոնն անցկացվում է ՀՀ վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: