483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը նպատակաուղղված է անվտանգության միջավայրում հարաբերությունների դիվերսիֆիկացմանը. դիվանագետ
19:14
18 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը նպատակաուղղված է անվտանգության միջավայրում տարբեր գործընկերների հետ իրենց հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև իր ռազմավարական դաշնակիցների հետ համագործակցության խորացմանը, երեքշաբթի ասաց ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:

«Այս ամենը հնարավորություն կտա ավելի արդյունավետ քաղաքականություն վարել անվտանգության ոլորտում», - Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա անցկացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մկրտչյանը:

Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումներն անցնում են հոկտեմբերի 16-21-ը Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրի (IPAP) շրջանակներում:

Մկրտչյանը նաև ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն եվրոպական տարածաշրջանում շարունակում է մնալ անվտանգության հիմնական կառույցներից մեկը, և նրա հետ կապերը կարևոր են ինչպես Հայաստանի, այնպես էլ մնացած գործընկերների համար հենց գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում:

Խոսելով ՆԱՏՕ-ի շաբաթվա մասին՝ վարչության պետը նշեց, որ այս օրերին երկրում կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, այդ թվում նաև քննարկումներ կլոր սեղանների, դասախոսությունների, ֆիլմերի ցուցադրության շրջանակներում, հանդիպումներ, ինչպես նաև տեղի կունենա եզրափակիչ աշխատանքային կոնֆերանս՝ նվիրված սահմանային անվտանգության հարցերին:

«Այս միջոցառումների ընթացքում մենք փորձում ենք հասարակությանը տեղեկատվություն տրամադրել համագործակցության այն ոլորտների և ծրագրերի մասին, որոնք իրականացվում են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ», - ասաց նա՝ պարզաբանելով, որ նման կերպով նպատակ է հետապնդվում բարձրացնել բնակչության լայն շերտերի իրազեկվածությունը Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության մասին, «որն, անխոս, փոխշահավետ է»:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլն իր հերթին նշեց, որ անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց հետ բախվում է աշխարհի վերջին տասը և ավելի տարիների ընթացքում, մեծապես փոխվել են:

«Ավելի պարզ է դառնում այն, որ անհնար է միայնակ դիմակայել նրանց: Դաշնակիցների, այդ թվում նաև Հայաստանի հետ համագործակցությունը կարևոր է ՆԱՏՕ-ի համար, և այս համագործակցության ապացույցներից մեկը Կոսովոյում և Աֆղանստանում, իսկ ավելի վաղուց նաև Իրաքում իրականացվող խաղաղարար առաքելություններում Հայաստանի մասնակցությունն է», - ասաց նա:

Դեսպանը նաև նշեց, որ կան նաև համագործակցության այլ ոլորտներ, այդ թվում նաև ռազմական կրթություն, համատեղ զորավարժանքներ, ինչպես նաև համատեղ գիտաժողովների և սեմինարների անցկացում:

Այժմ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրի (Individual Partnership Action Plan - IPAP) շրջանակներում, որը ստորագրվել է 2005 թ.-ի դեկտեմբերին:

IPAP-ում Հայաստանի մասնակցությունը նախատեսում է տարածաշրջանային անվտանգության շուրջ ՆԱՏՕ-ի հետ պարբերական խորհրդատվությունների անցկացում, այդ անվտանգության ռազմավարության, Հայաստանի ռազմական դոկտրինի մշակում, պաշտպանական և բյուջետային ծրագրավորման գործընթացի կատարելագործում և այլ հարցեր:

2007 թ.-ի մարտից Երևանում գործում է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։