478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+31
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանիայի դեսպանը հակասություններ չի տեսնում Հայաստանի եվրոպականացման և ՀԱՊԿ-ում նրա անդամակցության միջև
18:43
18 Հոկտեմբերի 2011

Հայաստանի եվրոպականացման և ՀԱՊԿ-ում նրա անդամակցության միջև որևէ հակասություն չկա, կարծում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

«Ինչպես Եվրամիության, այնպես էլ ՆԱՏՕ-ի տեսակետից Հայաստանը Մեծ Եվրոպայի մի մասն է, այդ պատճառով մենք ողջունում ենք ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի պատրաստակամությունն ու ձգտումը», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լոնսդեյլը:

Նրա խոսքերով՝ Հայաստանի հետ կապերը հիանալի օրինակն են այն բանի, թե ինչպես երկիրը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, կարող է լավ հարաբերություններ ունենալ ՆԱՏՕ-ի հետ:

Լոնսդեյլը նշեց, որ ծանոթ է այն մոտեցումների հետ, ըստ որոնց՝ դեպի Եվրոպա շարժվող երկիրը պետք է հեռանա ցանկացած այլ կառույցից: «Սակայն ՆԱՏՕ-ի դեպքում այդ հարաբերությունները էքսկլուզիվ չեն և չեն դառնա», - ասաց դեսպանը:

«Քանի դեռ այս կամ այն երկիր պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ նրա արժեքների և սկզբունքների հիման վրա, ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել այդ համագործակցությունը», - ասաց դեսպանը:

ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանն իր հերթին նշեց, որ Երևանը «ղեկավարվում է ոչ թե ժխտման, այլ հնարավոր ներգրավման սկզբունքով»:

«Եվրամիության հետ մեր հարաբերությունների շրջանակներում մենք Ասոցացման համաձայնագրի շուրջ ակտիվ բանակցություններ ենք վարում և հույս ունենք, որ դրանք շուտով հաջողությամբ կավարտվեն, ինչպես նաև բավականին ծավալուն ձևաչափով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ», - ասաց նա՝ հավելելով, որ այս ամենի հետ մեկտեղ Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է:

Այժմ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրի (Individual Partnership Action Plan - IPAP) շրջանակներում, որը ստորագրվել է 2005 թ.-ի դեկտեմբերին:

ՀԱՊԿ-ն ստեղծվել է ԱՊՀ անդամ-երկրների կողմից 1992 թ.-ի մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա: ՀԱՊԿ-ի կազմում ներառված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: