480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Լեհաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ ԵՄ-ի և երկկողմ ձևաչափի շրջանակներում
17:41
18 Հոկտեմբերի 2011

Լեհաստանը  պատրաստակամ է զարգացնելու հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում` հնարավորինս օժանդակելով Հայաստանի բարեփոխումներին, երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ասել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեյը:

«Նախագահ Կոմորովսկին, ինչպես և Դուք, շատ բարձր է գնահատում հայ-լեհական սերտ հարաբերությունները և խնդրել է ևս մեկ անգամ իր շնորհակալությունը փոխանցել Լեհաստանում կազմակերպված ԵՄ գագաթնաժողովին մասնակցության համար»,- Ստանիսլավ Կոզեյի խոսքը մեջբերում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Նա ընդգծել է, որ իր երկիրը պատրաստակամ է զարգացնելու հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում` հնարավորինս օժանդակելով Հայաստանի բարեփոխումներին:

Կոզեյը Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարը այցի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության քարտուղարի հետ ունեցած քննարկումներն ու փոխայցելությունները համարել է արդյունավետ` նշելով, որ ձեռք են բերվել համագործակցության շատ որոշակի պայմանավորվածություններ:

Սարգսյանն իր հերթին ընդգծելով, որ վերջին տարիներին երկու երկրների միջև հարաբերությունները կանոնավոր զարգացում են ապրում,  նշել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է երկու ժողովուրդների շահերից բխող այդ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու:

«Մենք բարձր ենք գնահատում «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության տարած հաղթանակը խորհրդարանական ընտրություններում: Այդ առիթով խնդրում եմ շնորհավորանքներս փոխանցել նախագահ Կոմորովսկուն և վարչապետ Տուսկին: Պարոն նախագահի հետ այս տարի հանգամանորեն խոսել ենք մեր հարաբերությունների ապագայի մասին: Իսկ վարչապետ Տուսկի հետ վերջերս առիթ ունեցանք շփվելու Վարշավայում կայացած ԵՄ արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ»,-ասել է նախագահը:

Նա նշել է, որ երկկողմ շփումների հաճախականությունը և արդյունավետ քննարկումները նոր դինամիկա և բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։