486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպացի գործիչները Երևանում «Գրական Տապան. տասը տարի անց» ծրագրի հյուրը կլինեն
17:18
18 Հոկտեմբերի 2011

Հոկտեմբերի 19 - 28-ին իրականացվող «Գրական Տապան 2011. տասը տարի անց» ծրագրին մասնակցելու համար Հայաստան կժամանեն եվրոպացի 15 գրողներ, հաղորդում է ծրագրի կազմկոմիտեն:

Ծրագիրն արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության և ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ նախագիծն է:

Հաղորդագրության համաձայն` նախագծին մասնակցելու համար Հայաստան կժամանեն տարբեր ժանրի և ուղվածության 15 եվրոպացի գրողներ: Նախագծի շրջանակներում նրանք հնարավորություն կունենան տեսնելու Հայաստանը, ճանաչելու հայ մարդուն` նրա ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև կքննարկվեն ժամանակակից գրականության ու մշակույթի խնդիրները։

Մասնավորապես` ծրագրի հյուրերն են` Հերբերտ Մաուրերը (Ավստրիա), Գերտ վան Իստենդելը և Ֆիլիպ վան Զանդայկը (Բելգիա), Քրիստիան Լանգեն և Սվանտիե Լիխտենշտեյնը (Գերմանիա), Պետեր Սաուտերը և Վահուր Աֆանասևը (Էստոնիա), Բեջան Մատուրը (Թուրքիա), Կլաուդիո Պոցցանին (Իտալիա), Յացեկ Պացոխան (Լեհաստան), Արլետ վան Լաարը և Սերժ վան Դայնհովենը (Հոլանդիա), Լեո Բուտնարուն (Մոլդովա), Դավիդ Մագրաձեն (Վրաստան), Սերժ Վենտուրինին (Ֆրանսիա):

«Գրականությանն ու գրքին նվիրված այս նախագիծը լավ առիթ է եվրոպացի գրողներին ներկայացնելու 2012 թվականին մեզ սպասվող գրական իրադարձությունները՝ Հայ գրատպության 500-ամյակը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշ­խար­հային մայրաքաղաք հռչակումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Գրական Տապան 2001»-ը նույնպես ուղղված էր գրակա­նու­թյու­նների ու գրականություն ստեղծողների մշակութային մեր­ձեց­մանը, որի արդյունքը միանգամայն շոշափելի էր: Տպագրվեց այդ ծրագրին մասնակցած եվրոպացի գրողների` Հայաստանին նվիրված ստեղծագործություններից կազմված  «Գրական տապան» ժողովածուն:

«Ինչպես տասը տարի անց, այս անգամ էլ նախագծի արդյունքում կտպագրվի գրական մի ժողովածու, որտեղ ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած ժանրով կներկայացնեն իրենց խոհերն ու տպավորությունները Հայաստանի, հայ ժողովրդի ու  հայկական մշակույթի մասին: Նախատեսվում է  նաև բացել «Գրական տապան» նախագծի կայքը»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։