480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
«Փարոս» հայկական բարեգործական հիմնադրամը Երևանում ներկայացրել է «Փարոս 100-ը հանուն 100-ի» նոր ծրագիրը
15:37
18 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Փարոս» հայկական բարեգործական հիմնադրամը Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Փարոս 100-ը հանուն 100-ի» նոր ծրագիր է ներկայացրել, երեքշաբթի տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն Փիթեր Աբաջյանը:

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված նոր ծրագրի շրջանակներում, որը կնշվի 2015 թ.-ին, հիմնադրամը հարյուրավոր բարեգործական ծրագրեր կֆինանսավորի, մասնավորապես՝ կրթության, զարգացման, մշակույթի և մարդասիրության ոլորտներում», - հայտարարեց նա՝ նշելով, որ ծրագրի գլխավոր նպատակն է գրավել համաշխարհային հանրության ուշադրությունը 1915 թ.-ի Ցեղասպանության նկատմամբ:

«Հայ ժողովուրդն ամեն տարի սգում է մեր կորուստների կապակցությամբ, և մեր ծրագիրը կոչված է ամրապնդել ողջ մարդկանց հոգու ուժն՝ ի հիշատակ զոհվածների», - կարծում է Աբաջյանը:

Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հարցին՝ Աբաջյանը նշեց, որ հիմնադրամը նպաստում է հովանավորների որոնմանը նոր գաղափարների ու ծրագրերի ֆինանսավորման համար և կոչ է արել հասարակությանը ակտիվացնել գործողություններն այդ ուղղությամբ:

«Փարոս» հաշմանդամների կամերային երգչախմբի և «Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանի խոսքերով՝ հիմնադրամի օգնությունը թույլ տվեց ապացուցել, որ հաշմանդամները հասարակության լիիրավ անդամներ են:

«Մենք շնորհակալ ենք «Փարոս» հիմնադրամին՝ մեր կոլեկտիվին ցուցաբերած նյութական և բարոյական աջակցության համար: Մենք կարողացանք ապացուցել աշխարհին, որ հաշմանդամները մեր հասարակության լիիրավ անդամներն են և կարող են ապրել լիարժեք կյանքով», - ասաց նա:

Ալավերդյանը համոզմունք հայտնեց, որ «Փարոս 100-ը հանուն 100-ի» հիմնադրամի նոր ծրագիրն անպայման բազմաթիվ դրական արձագանքներ կգտնի հայկական հասարակությունում:

«Փարոս 100-ը հանուն 100-ի» ծրագրի ներկայացման արարողությանը մասնակցում էին նաև հայկական մի շարք բարեգործական կազմակերպությունների ղեկավարներ, որոնք համագործակցում են «Փարոս» հիմնադրամի հետ, մասնավորապես՝ «Ղողանջ» կազմակերպությունը, որն աջակցում է որբերին և սոցիալապես անապահով երեխաներին, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերի արվեստների դպրոցները:

«Փարոս» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2006 թ.-ին ԱՄՆ-ի Բերքլի քաղաքում: Այսօրվա դրությամբ հիմնադրամը համագործակցում է հայկական վեց կազմակերպությունների հետ, որոնք մասնագիտանում են երեխաներին և սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն ցուցաբերելու ոլորտում: Կազմակերպությունը հովանավորներ է փնտրում՝ տարատեսակ բարեգործական ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև համագործակցում է տարբեր երկրների հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։