480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն ուժերին ստորագրման համար դեռ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել. պատգամավոր
14:51
17 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն ուժերին ստորագրման համար դեռ ոչ մի նախընտրական փաստաթուղթ չի ներկայացրել, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ-ից պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Անցած շաբաթ կուսակցության ներսում ներքաղաքական իրավիճակի, քաղաքական օրակարգի, ընդհանուր ռազմավարության և կոալիցիոն համագործակցության վերաբերյալ քննարկումներ են անցկացվել, որոնք ծրագրվում է շարունակել այս հինգշաբթի»,- ասաց Սահակյանը:

Ըստ նրա՝ հակառակ այն խոսակցություններին, որ ՀՀԿ-ն կոալիցիոն գործընկերոջը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախաշեմին համագործակցության մասին նոր հուշագիր է ներկայացրել, նիստի ժամանակ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել:

Միաժամանակ Սահակյանը չի հերքել կոալիցիոն գործընկերների միջև նման համաձայնագրի ստորագրման և մշակման հնարավորությունը:

Հայկական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն` ՀՀԿ գործադիր  կոմիտեի նիստի ժամանակ քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հետագա համագործակցության հարցը: Թերթերը գրում են, որ մի շարք հանրապետականներ անընդունելի են անվանել այն, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հրապարակայնորեն հայտնել Սերժ Սարգսյանին աջակցության մասին առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ և հայտարարում է, որ ԲՀԿ-ն ինքնուրույն է գնալու ընտրություններին: ՀՀԿ գործադիր կոմիտեն, հրապարակումների համաձայն, իբր որոշել է «Բարգավաճ Հայաստանին» մեկ շաբաթ տալ, որպեսզի կողմնորոշվի և հայտնի Սարգսյանին աջակցության մասին:

Սահակյանը նաև նշեց, որ ՀՀԿ-ն դեռ չի սկսել նախընտրական պայքարը և մարզերում դեռ ավանդական աշխատանք է անցկացնում:

Պատգամավոր Վարդան Խաչատրյանն իր հերթին նշեց, որ հաշվի առնելով Ռուսաստանում ստեղծված նախընտրական դաշինքը, Հայաստանը կարող է ընդօրինակել այդ «նորաձևությունը» և դրա համար նրան անհրաժեշտ կլինի գործող ուժի հակակշիռը ստեղծել, որը կկարողանա ՀՀԿ գործընկերներից մեկը դառնալ:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012թ.-ին, իսկ նախագահականները՝ 2013թ.-ին:

«Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները ընդգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավորած իշխող կոալիցիայի կազմում, որը ձևավորվել է 2008 թ.-ի մարտի 21-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։