481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
11:54
17 Հոկտեմբերի 2011

ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերիացիայի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ երեկոյան ներկա է գտնվել  աշխարհահռչակ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն և թիմային հաշվարկում աշխարհի կրկնակի չեմպիոն Ռաֆայել Վահանյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած հոբելյանական երեկոյի ժամանակ ՀՀ նախագահը ջերմորեն շնորհավորել և տարեդարձի առթիվ Ռաֆայել Վահանյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև շախմատի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ձեռք բերած ակնառու հաջողությունների և փայլուն հաղթանակների համար շնորհված պետական պարգևը` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալը:

«Ռաֆայել Վահանյանը հայկական և ոչ միայն հայկական մարզաշխարհի այն ներկայացուցիչներից է, ով սպորտում խորը հետք թողնելուց բացի, իր հետևից տարել է հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց: Ռաֆայելը ոչ միայն Խորհրդային Միության ժամանակաշրջանի շախմատիստ է, այլև՝ այսօրվա մեր փայլուն հավաքականի հաջողությունները կռողներից մեկը: Ես տեսել եմ, թե ինչպես պարոն Վահանյանը կարող է իր հետևից տանել թիմը, ես տեսել եմ, թե նա ինչպես է պայքարում»,  -ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Միջոցառման ժամանակ նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ է հանձնել նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Էլինա Դանիելյանին, որը նա ստացել էր ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ և Հայաստանում կանանց շախմատի զարգացումը մեծապես խթանելու, միջազգային մրցասպարեզներում ունեցած հաջողությունների համար:

Սերժ Սարգյանը պետական պարգևներ է հանձնել միջազգային գրոսմայստերներ, Հայաստանի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոններ Ռոբերտ Հովհաննիսյանին և Սերգեյ Մովսիսյանին ևս: ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ և շախմատի աշխարհի թիմային առաջնությունում ձեռք բերած փայլուն հաղթանակի, Հայաստանում շախմատի զարգացումը խթանելու համար Ռոբերտ Հովհաննիսյանը և Սերգեյ Մովսիսյանը պարգևատրվել էին Մովսես Խորենացու մեդալով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։