478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Տաթևեր» ճոպանուղին շահագործման մեկ տարվա ընթացքում շուրջ 70 հազար ուղևոր է սպասարկել
10:53
17 Հոկտեմբերի 2011
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հարավում գտնվող «Տաթևեր» աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին շահագործման մեկ տարվա ընթացքում սպասարկել է շուրջ 70 հազար ուղևոր, կիրակի լրագրողներին ասել է ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը:

«Հոկտեմբերի 23-ին պաշտոնական գործարկումից հետո ճոպանուղին սպասարկել է 70 հազար ուղևոր, որոնց թվում են Հայաստանի քաղաքացիներ և զբոսաշրջիկներ, ընդ որում տասը տոկոսը մերձակա գյուղերի բնակիչներ են: Նախորդ տարվա ընթացքում ճոպանուղու նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր՝ հատկապես տոնական և հանգստյան օրերին, երբ ճոպանուղին օրական տեղափոխում էր 700-800 ուղևոր», - ասել է Ղազարյանը:

Նա տեղեկացրել է, որ կախված եղանակային պայմաններից և ավտոճանապարհների վիճակից՝ ճոպանուղի այցելող տեղի բնակիչների թիվն ավելանում է՝ հասնելով 40 տոկոսի: Ճոպանուղու տնօրենի խոսքերով՝ գոյություն ունեցող պայմանավորվածության համաձայն՝ մերձակա համայնքների հինգ հազար բնակիչ կարող են օրական մեկ անգամ անվճար օգտվել ճոպանուղուց՝ որպես տրանսպորտային միջոց:

Խոսելով տարվա արդյունքների մասին՝ Ղազարյանը նշեց, որ ճոպանուղին հիանալի տեխնիկական վիճակում է, այս տարի ճոպանուղին ենթարկվել է տեխզննման «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» կողմից, ինչի արդյունքում «Տաթևեր» ճոպանուղին ճանաչվել է տեխնիկապես սարքին և անվտանգ կառույց:

«Ամենագլխավոր հարցը անխափան և անվտանգ շահագործումն է, քանի որ մեզ համար կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը», - ասել է տնօրենը:

Ղազարյանը նշել է, որ տարվա ընթացքում ստուգայց է սպասվում եվրոպական անկախ խմբի կողմից, և դրա արդյունքները ևս դրական կլինեն:

Նա նաև տեղեկացրել է, որ տարվա ընթացքում Հալիձոր և Տաթև կայարանների տարածքում կանաչապատման աշխատանքներ են տարվել: «Կանաչապատվել է ավելի քան 10 հազար քառակուսի մետր տարածք, տնկվել է ավելի քան 600 պտղատու և դեկորատիվ ծառ: Ճոպանուղու շինարարությունը չի ազդել բնական ռելիեֆի վրա», - ասել է Ղազարյանը:

«Տաթևեր» աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկումը, որը տեղի ունեցավ  2010 թ.-ի հոկտեմբերի 16-ին հարյուրավոր հյուրերի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայությամբ, նշանավորեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող 45 մլն դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» մասշտաբային նախագծի մեկնարկը։

Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, նրա ամենաբարձր կետը՝ 330 մետր, մեկ ուղղությամբ ճանապարհը Հալիձոր գյուղից դեպի Տաթևի հայտնի միջնադարյան վանքը կազմում է 11 րոպե։

Տաթևի ճոպանուղին հոկտեմբերի 23-ին Գինեսի ռեկորդների գրքի վկայական է ստացել՝ պատշոնապես ամրագրելով աշխարհի ամենաերկար ճոպանուղու կարգավիճակը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: