486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ինտերպոլը հուսով է, որ ԱՊՀ երկրներն առաջինը կճանաչեն այդ կազմակերպության անձնագիրը
14:41
14 Հոկտեմբերի 2011

Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոուբլը հուսով է, որ ԱՊՀ երկրներն առաջինը կլինեն, որ կճանաչեն այդ միջազգային կազմակերպության անձնագիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուրբաթ լրագրողների հետ զրույցում նա պարզաբանեց, որ Ինտերպոլի անձնագրի ներմուծումը թույլ կտա այդ խոշոր միջազգային ոստիկանական կազմակերպության աշխատակիցներին ծայրահեղ դեպքերում օպերատիվորեն ժամանել այլ երկրներ: Այսօր աշխատակիցները կարող են ընդհանուր կարգով մեկ այլ պետություն ժամանել: Որպես օրինակ՝ Նոուբլը ներկայացրել է Մինսկի իրավիճակը, որտեղ մետրոյի ահաբեկչությունից հետո (2011թ.-ի ապրիլ) Ինտերպոլի աշխատակիցները չեն կարողացել օպերատիվորեն մուտք գործել. նրանք ստիպված էին երեք օր մուտքի արտոնագրի սպասել:

«Ներկայումս աշխարհում շուրջ 700 մլն մարդ է տեղաշարժվում առանց մուտքի արտոնագրի ռեժիմի՝ ինչպես անձնական գործերով, այնպես էլ՝ գործնական: Այդ պատճառով մենք կարծում ենք, որ Ինտերպոլի աշխատակիցները պետք է  համանման հնարավորություն ունենան»,- ընդգծեց  Նոուբլը, ով մասնակցում է Երևանում անցկացվող ԱՊՀ երկրների ՆԳՆ և ոստիկանության ղեկավարների խորհրդի նիստին:

Նա պարզաբանեց, որ Ինտերպոլի անձնագիրը օտարերկրյա անձնագրի և տոմսի առկայության դեպքում այն ունեցողներին առանց խնդիրների երկիր մտնելու  հնարավորություն է տալիս, իսկ մուտքի արտոնագիր կարող ես ստանալ արդեն ժամանելիս: «Դա թույլ կտա զգալիորեն կրճատել ժամանակը և բարձրացնել մեր աշխատանքի արդյունավետությունը»,- նշեց գլխավոր քարտուղարը:

Ենթադրվում է, որ Ինտերպոլի անձնագիրը տրվելու է ազգային կենտրոնական գրասենյակների պետերին, ՆԳՆ և ոստիկանության ղեկավարներին, ինչպես նաև Ինտերպոլի կենտրոնական աշխատակազմի աշխատակիցներին:

Պատասխանելով ԱՊՀ երկրների հետ Ինտերպոլի համագործակցության վերաբերյալ հարցին՝ Նոուբլը նշել է դրա դրական դինամիկան: «Եթե 2003թ.-ին ԱՊՀ երկրների ուղղությամբ Ինտերպոլ է ներկայացվել 100 հազար հարցում, ապա այս տարի դրանց թիվն արդն գերազանցել է 25 միլիոնը,- ասաց նա: -Այդ թվերն ամենից լավ վկայում են մեր համագործակցության բարձր մակարդակի մասին, որը մենք մտադիր ենք նաև հետագայում ակտիվորեն զարգացնել»: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: