486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանապետը քաղաքական հարցեր չի քննարկել Ադրբեջանի ՆԳՆ ղեկավարի հետ
14:26
14 Հոկտեմբերի 2011

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ուրբաթ լրագրողներին հայտարարել է, որ Ադրբեջանի ՆԳ ղեկավար Ռամիլ Ուսուբովի հետ քաղաքական հարցեր չի քննարկել:

Ուսուբովը մասնակցում է Երևանում ընթացող ԱՊՀ երկրների ՆԳՆ ղեկավարների խորհրդի նիստին:

«Առանձին հանդիպում չի նախատեսվել: Նախօրեին մենք հանդիպել ենք, հարցեր ենք քննարկել, ասեմ, որ քաղաքական հարցեր չենք քննարկվել: Մենք նման իրավունք չունենք: Նա պատասխանում է իր աշխատանքի, ես՝ իմ աշխատանքի համար: Մեր ընդհանուր աշխատանքը վերաբերում է ոստիկանության գործառույթներին», - ասաց Սարգսյանը:

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյանների այցերը Հայաստան հազվադեպ են ղարաբաղյան հակամարտության պատճառով:

ՀՀ ոստիկանապետը նշեց, որ բոլոր նախարարների հետ կարողացել է մարդկային, բարեկամական հարաբերություններ հաստատել: «Այս ամենը բխում է մեր աշխատանքի շահերից», - ընդգծեց Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ ԱՊՀ մասնակից-երկրների ՆԳ ղեկավարներն այսօր կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և նրան կներկայացնեն իրենց կատարած աշխատանքի զեկույցը, իսկ նախագահը կկիսվի համագործակցության հարցերի վերաբերյալ իր նկատառումներով:

Խորհրդի նիստին մասնակցում են ԱՊՀ ինը երկրների, այդ թվում նաև Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչները: Օրակարգում ներառված են ԱՊՀ մասնակից-երկրների ներքին գործերի մարմինների հետագա համագործակցության կատարելագործմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր:

Նիստի մասնակիցները կքննարկեն նաև տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանցավորության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության հայեցակարգը, հանցագործությունների իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութերի, զենք-զինամթերքի փոխանցման մեխանիզմների մասին արձանագրության նախագիծը, ԱՊՀ ստեղծման 20-ամյակի հետ կապված խորհրդի միջոցառումները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: