484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը կողմերի բարձր գնահատականին է արժանացել
14:22
14 Հոկտեմբերի 2011

Ուրբաթ Երևանում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի ղեկավարությամբ տեղի է ունեցել եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների փոխգործակցության համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

«Այսօր մենք կարող ենք հաստատել, որ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում նախատեսված շուրջ 170 միջոցառումները լիովին իրականացված են, իսկ շուրջ 47-ը գտնվում են կատարման փուլում, և կավարտվեն մինչև տարեվերջ»,-ասաց Բաղդասարյանը:

Артур Багдасарян Ըստ նրա՝ եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների փոխգործակցության շրջանակներում 21 միջոցառում դեռ չի իրականացվել, և  հայկական կողմը պետք է մոբիլիզացնի իր ջանքերը դրանց իրականացման համար: «Այն ամենն, ինչ չենք հասցնի, կընդգրկվի 2012-2013թթ. միջոցառումների ծրագրում»,- ավելացրեց Բաղդասարյանը:
 
Նա նշեց, որ այսօրվա դրությամբ արդյունավետորեն զարգանում է Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցությունը:

«Մենք նաև դրական արդյունքների ենք հասել արդարադատության և անվտանգության համակարգի բարեփոխումների իրականացման բնագավառում: Դրական են գնահատվում Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների նախապատրաստման աշխատանքները»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Հայաստանում շուտով դեսպան Լուցենբերգերի առաքելության ավարտի կապակցությամբ Բաղդասարյանն իր երախտագիտությունն է հայտնել նրան արդյունավետ համագործակցության համար և հանձնել է ԱԽ պատվավոր վկայականը:

Լուցենբերգերն իր հերթին նշեց, որ այս տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերություններն էական առաջընթաց են ձեռք բերել, և այսօրվա դրությամբ համագործակցության ծրագիրը շատ հագեցած է:

Рауль де Луценбергер«Ես ձեզ շատ գործեր եմ թողնում, որոնք պետք է իրականացվեն առաջիկա ամիսների ընթացքում, բայց վստահ եմ, որ դուք դրանք կկրարողանաք իրականացնել: Բոլոր կառույցներն իրենց տեղում են, միայն պետք է մոբիլիզացնել ջանքերը և ավարտել գործը»,- ասաց նա:

Լուվենբերգերը խոստովանեց, որ ինքը տխուր է Հայաստանը լքելու պատճառով, թեև անհամբեր սպասում է, թե երբ է կարողանալու Բրյուսելում նոր պաշտոնի անցնել:

«Ես միշտ իմ սրտում կպահեմ Հայաստանի մի մասնիկը, նաև այն պատճառով, որ իմ դուստրը Հայաստանն իր տունն է համարում: Իմացեք, որ լավ ընկեր ունեք Բրյուսելում»,- հայտնեց դեսպանը:

Եվրամիության՝ 11 հոգուց բաղկացած խորհրդատվական խումբն աշխատում է Հայաստանում 2009 թվականի ապրիլի 1-ից և խորհրդատվություն է տրամադրում Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման և ժողովրդավարական ու տնտեսական կառույցնեևրի հզորացման ուղղությամբ։ Հայաստանն առաջին երկիրն է, որն օգտվում է տեխնիկական աջակցության նպատակով կիրառվող այս ինովացիոն մոտեցումներից:

ԵՄ խորհրդատվական խումբը համագործակցում է Հայաստանի կառույցների հետ հետևյալ ուղղություններով՝ հակակոռուպցիոն ռազմավարություն, բարեփոխումներ հասարակական կառավարման, մարդու իրավունքների ոլորտում, դիվանագիտական ակադեմիայի ստեղծում, քաղաքական երկխոսություն և աջակցություն Ազգային Ժողովին, ԵՄ-ի հետ «Ազատ առևտրի համաձայնագրի» ստորագրման նախապատրաստում, պետպարտքի կառավարում, աջակցություն բազմառանցքային  կենսաթոշակային համակարգի մշակմանը, պետեկամուտների քաղաքականության արդյունավետության բարձրացում, մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում, ինչպես նաև իրավական համակարգի բարեփոխումներ, այդ թվում՝ Ոստիկանությունում, դատախազությունում և իրավաբանական համակարգում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։