481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հնարավորություն ունի 2012 թ.-ին դառնալ Ոստիկանական միջազգային ասոցիացիայի անդամ. ոստիկանություն
13:20
14 Հոկտեմբերի 2011

Հայաստանն ունի բոլոր իրական հնարավորություններն ու նախադրյալները 2012 թ.-ին Իսրայելում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Ոստիկանական միջազգային ասոցիացայի (ՈՄԱ) կազմում ընդգրկվելու համար, ուրբաթ լրագրողներին ասաց ՈՄԱ-ի հայկական սեկցիայի ղեկավար, ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը:

ՈՄԱ-ի հայկական սեկցիայի հիմնադիր համագումարի ընթացքում, որը տեղի է ունեցել հուլիսի 2-ին Երևանում, ընտրվել է յոթ հոգուց բաղկացած ազգային գործադիր կոմիտե և սեկցիայի ղեկավար Գրիշա Սարգսյանը, ով ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի վետերանների հայկական միության նախագահն է:

Սարգսյանի խոսքերով՝ սկզբնական փուլում Հայաստանը բավականին լավ իրեն դրսևորեց դիտորդի կարգավիճակում:

«Հայաստանը դեռևս ասոցիացիայի լիիրավ անդամ չէ, սակայն մենք ձգտում ենք դրան: 2012 թ.-ին կայանալիք կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են արդեն երեք տարի», - ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ ՈՄԱ-ի հայկական սեկցիայի պատվիրակությունը դիտորդի կարգավիճակով մասնակցել է կազմակերպության համաշխարհային կոնֆերանսին, որը տեղի է ունեցել 2011 թ.-ի սեպտեմբերի 20-25-ը Բուխարեստում:

Նրա խոսքերով՝ միջոցառման ժամանակ, որին ակտիվորեն մասնակցել է հայկական պատվիրակությունը, քննարկվել են ՈՄԱ-ի անդամներին վերաբերող սոցիալ-տնտեսական, քաղաքական և այլ հարցեր:

«Բուխարեստում կայանալիք ֆորումի ընթացքում Թուրքիան դեմ հանդես եկավ ասոցիացիայում Հայաստանի անդամակցությանը և բավականին դժգոհ էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և անգամ Իսրայելի ներկայացուցիչները դրական արտահայտվեց մեր հասցեին, սակայն ես հուսով եմ, որ դա մեզ համար խոչընդոտ չի դառնա», - նշեց Սարգսյանը:

Ոստիկանական միջազգային ասոցիացիային ադամակցում է 63 պետություն, որոնցից 24-ի հետ Հայաստանն ունի դիվանագիտական հարաբերություններ, և Սարգսյանի խոսքերով՝ այս կազմակերպության կազմում ներառվելը «կամուրջ» կդառնա մնացած պետությունների հետ կապերի հաստատման համար:

Ոստիկանական միջազգային ասոցիացիան (International Police Association) ոչ կառավարական (հասարակական) կազմակերպություն է, որն իր կազմում ներառում է ավելի քան 300 հազար աշխատակցի և աշխարհի 64 երկրների իրավապահ մարմինների վետերանների: Այն ստեղծվել է 1950 թ.-ին Մեծ Բրիտանիայում բրիտանական ոստիկանության սերժանտ Արթուր Թրոուփի նախաձեռնությամբ:

Ասոցիացիայի նպատակն է իրավապահ մարմինների աշխատակիցների և վետերանների անձնական կապերի միջոցով զարգացնել միջազգային համագործակցությունը, սոցիալական և մշակութային գործունեությունը, խրախուսել մասնագիտական փորձի փոխանակումը, ոստիկանության դրական իմիջ ստեղծել, բարելավել հարաբերությունները ոստիկանության և հասարակության միջև:

ՌԴ-ում ՈՄԱ-ի ազգային սեկցիան ստեղծվել է 1992 թ.-ին: Այժմ ՈՄԱ-ում Ռուսաստանի շահերը ներկայացնում է «ՈՄԱ-ի համառուսական ոստիկանական ասոցիացիան» ՀԿ-ն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: