486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-8
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն առաջիկա երկու տարվա ընթացքում չի վերադառնա մեծ սպորտ. ֆեդերացիա
15:57
13 Հոկտեմբերի 2011

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ով վերջերս վնասվածքներ է ստացել ՃՏՊ-ի հետևանքով, առաջիկա երկու տարվա ընթացքում չի վերադառնա մեծ սպորտ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Մարզուհին ապրիլի 26-ի առավոտյան Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 31-րդ կմ-ի վրա ՃՏՊ-ի էր ենթարկվել: Գտնվելով սեփական ավտոմեքենայի ղեկին՝ Ավդալյանը չէր տիրապետել մեքենային՝ ստանալով ողնաշարի վնասվածք: Երկու օր անց նա հաջողությամբ վիրահատվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Բժիշկները վստահեցնում են, որ արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ավդալյանը վերադառնա մեծ սպորտ: 

Նա նաև նշեց, որ այսօրվա դրությամբ դեռևս հայտնի չէ, թե մարզուհին կոնկրետ երբ կկարողանա վերադառնալ մեծ սպորտ, քանի որ նա ՃՏՊ-ի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել:

Ինչպես հինգշաբթի տեղեկացրել է տեղական ռադիոկայաններից մեկը, Ավդալյանը վերջերս ամուսնացել է, իր ամուսնու հետ նա ծանոթացել է հավաքների ժամանակ:

Ավդալյանը (69 կգ քաշային կարգ) Եվրոպայի 2008 թ.-ի չեմպիոն է, Եվրոպայի 2009 թ.-ի առաջնության արծաթե մեդալակիր: Աշխարհի առաջնությունից հետո նա վնասվածքի պատճառով բաց է թողել մի քանի մրցաշար, իսկ արդեն 2011 թ.-ին մասնակցել է Հայաստանի առաջնությանն ու նվաճել է չեմպիոնի տիտղոսը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: