478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+24
Եղանակը Երևանում
Հայ
Սողանքի հետևանքով զոհված Վրաստանի քաղաքացիները կհուղարկավորվեն Հայաստանում. դեսպան
15:47
13 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի քաղաքացիներ՝ հայր և որդի Գուրգեն և Արթուր Հակոբյանները, որոնց մարմինները տասնօրյա որոնողական աշխատանքներից հետո չորեքշաբթի հայտնաբերվել են ՀՀ հյուսիսում տեղի ունեցած սողանքային զանգվածների տակ, կհուղարկավորվեն Հայաստանում, հինգշաբթի հայտարարել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հեռախոսահարցազրույցում:

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի հյուսիսում՝ միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրին, Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք, որի տակ են մնացել շուրջ չորս տասնյակ մեքենաներ:  Բնական աղետի հետևանքով տուժել է 9 մարդ, զոհվել հինգը, այդ թվում՝ Վրաստանի երկու քաղաքացի:

«Զոհվածների մարմինները տեղափոխել են Հոկտեմբերյան քաղաքի դիահերձարան: Հարազատներն արդեն ճանաչել են նրանց: Հինգշաբթի Վրաստանի երկու քաղաքացիների մարմինները կտեղափոխվեն Գյումրի: Քանի որ նրանց հարազատներն այդ քաղաքում են, նրանք կհուղարկավորվեն Հայաստանի տարածքում»,- հեռուստաընկերությանն է հայտնել Շարմանաշվիլին, հաղորդում է «Նովոտի-Գրուզիա» գործակալությունը:

Դեպքի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները, քանի որ, նախնական տվյալներով, հողի շերտի տակ է դեռ գտնվում մեկ ավտոմեքենա, որը փրկարարները փորձում են հայտնաբերել և դուրս բերել սողանքի տակից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: