487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
«Արևորդի» բնապահպանական երրորդ փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 14-18-ը Երևանում
14:42
13 Հոկտեմբերի 2011

«Արևորդի» միջազգային բնապահպանական երրորդ փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 14-18-ը Երևանում, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Արևորդի» փառատոնի տնօրեն, Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

«Փառատոնը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ: Այս տարի այն անց է կացվում «Քո հետքը բնության մեջ» խորագրի ներքո և նվիրված է վայրի բնության պաշտպանությանը»,- ասաց Խաչատրյանը, ավելացնելով, որ «Արևորդին» Հարավային Կովկասում միակն է իր տեսակի մեջ:

Նա հայնտեց, որ փառատոնի մեկնարկը կնշանավորվի կենդանիների դիմակներով երիտասարդների երթով՝ թափոններից պատրաստված կենդանիների հագուստներով ավելի քան 500 երիտասարդներ կանցնեն Երևանի փողոցներով՝ կոչ անելով անցորդներին մասնակցել ծրագրված միջոցառումներին:

Ինչպես նշեց Խաչատրյանը, փառատոնի շրջանակներում նախատեսված է աշխարհի 30 երկրներից 70 լավագույն վավերագրական ֆիլմերի ցուցադրությունը: Ֆիլմերը հնարավոր կլինի դիտել 11 հայկական կինոդահլիճներում, մուտքը հիմնականում ազատ կլինի:

Կանցկացվեն նաև վայրի ֆլորայի և ֆաունայի լուսանկարների երեք ցուցահանդեսներ, ընդ որում՝ մրցույթի արդյունքում ընտրված լավագույն լուսանկարների հեղինակնրը հատուկ պարգևներ կստանան:

Մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի գլխավոր հովանավոր ՎիվաՍել բջջային կապի ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կոչ արեց հոգ տանել բնության համար, գնահատել այն հարստությունը, որ բնությունը  տալիս է մարդկանց:

«Փառատոնի նպատակն է՝ ուշադրություն հրավիրել վայրի բնության պահպանության հարցին և բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև բարձրացնել այդ հարցերի վերաբերյալ հանրության և հատկապես երիտասարդության իրազեկության մակարդակը»,- ասաց նա:

Որպես պատվավոր հյուր Երևան է հրավիրվել ֆրանսիացի հայտնի վավերագրող Պատրիք Ռուսելը, ում «Green» ֆիլմը կբացի փառատոնի ծրագիրը: 48 րոպեանոց համր ֆիլմը հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, որոնց թվում է՝ Wildscreen խոշոր էկոլոգիական փառատոնի «Ոսկե պանդան»:

Փառատոնն անցկացվում է ՀՀ վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։