482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Երկու հայ պարալիմպիկցիներ կմասնակցեն ԱՄԷ-ում կայանալիք Պարալիֆտինգի աշխարհի առաջնությանը
13:45
12 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկու հայ պարալիմպիկներ Գրետա Վարդանյանը (Խնդզրցյան) և Սամվել Ասատրյանը կմասնակցեն Պարալիֆտինգի (ծանրամարտ հաշմանդամների շրջանում) աշխարհի առաջնությանը, տեղեկացրել է Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Պարալիֆտինգի աշխարհի առաջնությունը կանցնի ԱՄԷ-ի Քորֆաքան քաղաքում հոկտեմբերի 13-20-ը: Առաջնությանը կմասնակցեն աշխարհի շուրջ 25 երկրներից ժամանած մարզիկներ:

«Աշխարհի առաջնությանը մենք կներկայացնենք երկու մարզիկ: Մրցումները վարկանիշային են, և մենք հուսով ենք, որ կնվաճենք 2012 թ.-ի Պարալիմպիկ խաղերի մասնակցության իրավունքը», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աբրահամյանը:

2012 թ.-ի ամառային պարալիմպիկ խաղերը կանցնեն Լոնդոնում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը:

Պարալիմպիկ կոմիտեի նախագահը նշեց, որ Գրետա Վարդանյանը (48 կգ քաշային կարգ) և Սամվել Ասատրյանը (90 կգ) հիանալի մարզավիճակում են:

Նա տեղեկացրեց, որ մարզիկներն արդեն մասնակցել են մի շարք միջազգային մրցումների: Մասնավորապես, Գրետա Վարդանյանն արծաթե մեդալ է նվաճել 48 կգ քաշային կարգում Հունաստանում 2007 թ.-ին կայացած Պարալիֆտինգի Եվրոպայի բաց առաջնության ժամանակ: Բացի այդ, նա 2006 թ.-ին Իտալիայի Թուրին քաղաքում մասնակցել է լեռնադահուկային սպորտի մրցումներին:

Պարալիմպիկ Սամվել Ասատրյանն իր հերթին մասնացկել է 2007 թ.-ին կայացած Պարալիֆտինգի Եվրոպայի բաց առաջնությանը, իսկ 2005 թ.-ին հաշմանդամի սայլակով զբաղվել է բասկետբոլով:

Աբրահամյանը ընդգծեց, որ աշխարհի առաջնությանը պարալիմպիկների մասնակցության հարցում աջակցություն են ցուցաբերում «Քլինլենդ» ընկերությունն ու ՀՀ կառավարությունը:

Նա, մասնավորապես, ընդգծեց, որ բացի 3 մլն դրամից (7,9 հազար դոլար), որոնք ամեն տարի հատկացվում են պարալիմպիկներին պետբյուջեի միջոցներից, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հատկացրել է 1,6 մլն դրամ (4,2 հազար դոլար), որպեսզի մարզիկները մասնակցեն կայանալիք աշխարհի առաջնությանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։