487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ժորես Ալֆյորովը չի բացառում Հայաստանում իր հիմնադրամի մասնաճյուղի բացման հնարավորությունը
19:00
11 Հոկտեմբերի 2011

Ֆիզիկայի նոբելյան մրցանակի դափնեկիր, ՌԳԱ փոխնախագահ Ժորես Ալֆյորովը չբացառեց, որ գործարարների կողմից աջակցություն ստանալու դեպքում Հայաստանում հնարավոր է բացվի «Կրթության և գիտության աջակցության Ժորես Ալֆյորովի անվան հիմնադրամի» մասնաճյուղը:

«Իհարկե, ես կողջունեի Հայաստանում հիմնադրամի մասնաճյուղի ստեղծումը», - երեքշաբթի Ռուս-հայկական սլավոնական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում ասել է ակադեմիկոսը:

«Կրթության և գիտության աջակցության Ժորես Ալֆյորովի անվան հիմնադրամը» հիմնադրվել է Ալֆյորովի կողմից 2001 թ.-ի փետրվարի 23-ին՝ ռուսական գիտությանն ու կրթությանն աջակցելու համար Ռուսաստանի և արտասահմանի ֆիզիկական ու իրավաբանական անձանց մտավոր, ֆինանսական և կազմակերպչական ջանքերը միավորելու նպատակով: Հիմնադրամը տաղանդավոր դպրոցականներին, ուսանողներին, երիտասարդ գիտնականներին դրամաշնորհներ և կրթաթոշակներ է տրամադրում՝ ռուսական գիտության,  միջին և բարձրագույն կրթության համակարգի աջակցության և զարգացման համար:

Պատասխանելով իր գիտական գործունեության մոտիվացիայի մասին ուսանողների հարցին՝ Ալֆյորովը նշեց, որ ամենասկզբից «ամերիկացիներին տեղը դնելու» մեծ ցանկություն ուներ:

Միաժամանակ անդրադառնալով ԱՊՀ-ից ուղեղների արտահոսքի թեմային՝ գիտնականը նշեց, որ չի կարելի ամբողջությամբ կանխել այս երևույթը, սակայն «մեր երկրներում աշխատանքի պայմանների ստեղծման միջոցով» կարելի է նվազեցնել այն:

Երեքշաբթի ակադեմիկոս Ալֆյորովն արժանացավ Ռուս-հայկական սլավոնական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման, իսկ մեկ օր առաջ՝ երկուշաբթի նա արժանացավ ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսի դիպլոմին:

2000 թ.-ին Ժորես Ալֆյորովն արժանացել է նոբելյանի մրցանակի կիսահաղորդիչ հետերոկառույցների հայեցակարգի մշակման և բարձր արագություն ունեցող օպտոէլեկտրոնիկայում և էլեկտրոնիկայում այդ հայեցակարգի օգտագործման համար: Նա արժանացել է ավելի քան 50 գիտակրթական կենտրոնների պատվավոր անդամի կոչմանը, 500 գիտական հոդվածների, երեք մենագրության և 50 բացահայտման հեղինակ է:

Ալֆյորովը Սանկտ-Պետերբուրգի ակադեմիական համալսարանի ռեկտորն է, որը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նանոտեխնոլոգիաների գիտակրթական կենտրոնն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։