484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Բաքվում հայ բռնցքամարտիկների անհաջող ելույթը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչին փոխելու պատճառ դարձավ
18:40
11 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բաքվում հայ բռնցքամարտիկների անհաջող ելույթի պատճառով Բռնցքամարտի ֆեդերացիայի գործող կոմիտեի որոշմամբ տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի փոփոխություն, հաղորդում է Հայաստանի Օլիմպիական կոմիտետի տեղեկատվական բաժինը:

«Բաքու` աշխարհի առաջնություն   մեկնելուց առաջ ՀՀ բռնցքամարտի ազգային հավաքականի ղեկավարությունը պարտավորվեց  առնվազն օլիմպիական երեք ուղեգիր նվաճել: Բայց մեր տղաներից  ընդամենը մեկին` Անդրանիկ Հակոբյանին հաջողվեց   արժանանալ նման պատվի»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Գործող կոմիտետի որոշմամբ՝ Ռաֆիկ Մեհրաբյանն  ազատվել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից և  նրա փոխարեն գլխավոր մարզիչ է նշանակվել վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, իսկ երկրորդ մարզիչ`ֆեդյա Ալեքսանյանը:

«Երիտասարդական հավաքականի ավագ մարզչի գործը կշարունակի Դերենիկ Ոսկանյանը: Ավագ տարիքի պատանեկան թիմը կղեկավարի Արման Հարությունյանը, իսկ պատանեկանը` Արշավիր Գրիգորյանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն առանց մեդալ է մնացել Բաքվում կայացած համաշխարհային առաջնության ժամանակ: Առաջնության քառորդ եզրափակիչ անցած Հայաստանի հավաքականի միակ ներկայացուցիչ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) չորեքշաբթի զիջել է ռումինացի մարզիկ Բոգդան Ջուրատոնիին:

Սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 10-ը Բաքվում անցկացված աշխարհի առաջբությանը Հայստանից մասնակցել են Հովհաննես Դանիելյանը (49 կգ),  Սամվել Մաթևոսյանը (69կգ), Արմեն Սիմոնյանը (91+), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Հրաչիկ Ջավախյանը (64 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Հովհաննես Բոչկովը (56 կգ), Արթուր Խաչատրյանը (81 կգ):--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։