478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Ակադեմիկոս Ժորես Ալֆյորովն արժանացել է Ռուս-հայկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման
17:40
11 Հոկտեմբերի 2011

Ֆիզիկայի ոլորտում նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովն արժանացել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման:

Երեքշաբթի ակադեմիկոսին պարգևը հանձնել է ՌՀՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

 «Մեզ համար մեծ պատիվ է մեր համալսարանում ընդունել Ժորես Իվանովիչի նման ականավոր մարդուն, ով մեզ համար այսօրվա գիտության ասպետի կերպար է մարմնավորում: Եվ ես հպարտությամբ հանձնում են նրան ՌՀՀ-ի պատվավոր դոկտորի շքանշանն ու դիպլոմը», - նշել է Դարբինյանը:

Ակադեմիկոսն իր հերթին շնորհակալություն է հայտնել պարգևի համար: «Շատ զգացված եմ, ինձ համար շատ հետաքրքիր է ՌՀՀ այցելելը, քանի որ ես ևս ռեկտոր եմ: Կարծում եմ, որ և մեր համալսարանը, և ՌՀՀ-ն ժամանակակից կրթության մեթոդներ և ձևեր են փնտրում, որն, անխոս, պետք է փոխվի, սակայն ոչ այն բարեփոխումների տեսքով, որոնք հաճախ իրականացվում են մեր երկրներում», -  հայտարարեց Ալֆյորովը:

Պարգևատրման արարողությունից հետո ակադեմիկոսը «21-րդ դարի կիսահաղորդիչ հեղափոխություն» թեմայով դասախոսություն կարդաց:

Ժորես Ալֆյորովին երկուշաբթի հանձնվեց նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոսի դիպլոմ: Հանձնման արարողությունը անցկացվեց ԳԱԱ ընդլայնված նիստի շրջանակներում, որին մասնակցեցին բուհերի և ԳԱԱ գիտական ինստիտուտների ղեկավարներ, ինչպես նաև գիտական հանրության ներկայացուցիչներ:

Ժորես Ալֆյորովը 2000 թվականին նոբելյան մրցանակի է արժանացել  կիսահաղորդչային հետերկառուցվածքների և արագագործ օպտոէլեկտրոնային սարքերի ստեղծման համար: Նա արժանացել է աշխարհի ավելի քան 50 տարբեր գիտակրթական կենտրոնների պատվավոր անդամի կոչման: Հեղինակ է 500 գիտական հոդվածների, 3 մենագրությունների և 50 հայտնագործությունների:

Ալֆյորովը Սանկտ-Պետերբուրգի ակադեմիական համալսարանի ռեկտորն է, որը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նանոտեխնոլոգիաների գիտակրթական կենտրոնն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: