482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ համակարգող խորհուրդն առաջարկում է քաղաքացիական փրկարարների երկրորդ էշելոնի միջոցով ուժեղացնել ԱԱՀՈւ-ի խմբավորումը
15:50
11 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հարկավոր է քննարկել քաղաքացիական փրկարարական զորամիավորումների երկրորդ էշելոնի միջոցով ՀԱՊԿ ԱԱՀՈւ-ի գոյություն ունեցող խմբավորման ուժեղացման հարցը, մշակել միավորված ոչ պատերազմական խմբավորման կառուցվածքը, Երևանում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմիրիկովը խորհրդի չորրորդ նիստի ընթացքում:

«ԱԱՀՈւ-ի խմբավորման կազմում ազգային զորամիավորումներից անկախ առաջարկվում է քննարկել ուժերի և միջոցների խմբավորման ստեղծման հարցը, որոնք նախատեսված են ՀԱՊԿ անդամ-պետություններում և կազմակերպության պատասխանատվության տակ գտնվող գոտում լայնամասշտաբ արտակարգ իրավիճակների հետևանքների չեզոքացման համար», - ասաց Սեմիրիկովը:

Նրա խոսքերով՝ հարկավոր է իրավանորմատիվային ակտ մշակել, որը թույլ կտա ՀԱՊԿ անդամ-պետություններին ուժեր և միջոցներ տրամադրել՝ դյուրացված կարգով սահմանային, մաքսային և այլ ընթացակարգերի իրագործման հարցում փոխադարձ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում ֆինանսական պահուստի ստեղծման համար: 

Սեմիրիկովը նշեց, որ անհնար է կատարել բոլոր նախաձեռնություններն առանց արձագանքման ազգային համակարգերի մերձեցմանն ուղղված գործնական միջոցառումների, ինչպես նաև այդ աշխատանքների ընթացքի ֆինանսավորման ապահովման:

Ինչպես նշեց նա լրագրողներին, հարկավոր է ավելի սերտորեն ինտեգրել ՀԱՊԿ անդամ-պետությունների նախարարություններն ու գերատեսչությունները մեկ ընդհանուր համակարգում: «Մեր, այդ թվում նաև համակարգող խորհրդի ողջ գործունեությունն ուղղված է այդ կարևոր խնդրի լուծմանը...Այս հարցի շուրջ մի շարք գործնական միջոցառումներն ու իրավանորմատիվային ակտերն ընդունված են, այդ թվում նաև պետությունների ղեկավարների մակարդակով, սակայն մենք այսօր իրատեսական ենք համարում ավելի ակտիվ և նպատակաուղղված ինտեգրումը», - ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը:

Նա պարզաբանեց, որ ԱԱՀՈւ-ն նախատեսված է նեղ շրջանակի խնդիրների լուծման համար, որոնք առաջանում են մարտական գործողությունների հետևանքով, այդ պատճառով մենք փրկարար ուժերի միջոցով այդ խմբավորման ծավալների մեծացման հարցն ենք քննարկում:

«Այս խնդիրը մեզ ներկայացրել են նախագահները, որը ենթադրում է բոլոր ուղղություններով հավաքական անվտանգության ուժերի և միջոցների ուժեղացում, այդ թվում նաև այն ուժերի և միջոցների, որոնք անմիջականորեն օգնություն են ցուցաբերում արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ», - ասաց Սեմիրիկովը:

Նա նշեց, որ հարկավոր է ավելի շատ ինտեգրվել և սերտորեն փոխգործակցել տեղեկատվության օպերատիվ փոխանակման հարցերի շուրջ՝ օգնություն ցուցաբերելու հարցում որոշումների արագ ընդունման նպատակով:

Սեմիրիկովը տեղեկացրեց, որ այս հարցերը քննարկվել են ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստի ընթացքում, և առաջարկները կներկայացվեն պետությունների ղեկավարներին դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանի ընթացքում:

ՀԱՊԿ-ն ստեղծվել է 1992 թ.-ի մայիսի 15-ին ԱՊՀ անդամ-երկրների կողմից ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա: ՀԱՊԿ-ի կազմում ներառված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: