482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ծրագրում է ՀԱՊԿ-ի շրջանակներում վավերացնել պայմանագրերը մինչև դեկտեմբերի 20-ին կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովը
15:07
10 Հոկտեմբերի 2011

ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը խորհրդարան կդիմի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացն արագացնելու խնդրանքով, հայտնել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է վավերացնել պայմանագրերը մինչև Մոսկվայում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովը, ինչը կնպաստի Կազմակերպության շրջանակներում համագործակցության արագ ինտենսիվացմանը»,- երկուշաբթի ԱԱԽ նիստի ժամանակ ասել է նա:

Անդամ պետությունների առաջնորդները դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն:

Ըստ Բաղդասարյանի՝ օգոստոսի 12-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում, կայացան ազգային անվտանգության քարտուղարների, արտաքին գործերի կոմիտեների, պաշտպանության կոմիտեների նիստերը, որոնց ժամանակ մի շարք կարևոր որոշումներ կայացվեցին:

«Մասնավորապես՝ գագաթնաժողովի շրջանակներում որոշում կայացվեց ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին, որոնք ուղղված կլինեն  մասնակից երկրների ռազմաքաղաքական համագործակցության ամրապնդմանը»,- նշել է Բաղդասարյանը:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն իր հերթին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստորագրված 10 պայմանագրերից յոթն արդեն վավերացված են:

«Նաև վավերացման է ենթակա Կազմակերպության կանոնադրության փոփոխություններին վերաբերող փաստաթուղթը, Հավաքական անվտանգության պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը, ինչպես նաև՝ ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների վերազինման համար հատուկ միջոցների և հատուկ տեխնիկայի մատակարարումների արտոնագրված պայմանների մասին համաձայնագրում փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը»,- ասել է նա:

Հավաքական անվտանգության պայմանագիրը կնքվել է 1992 թ. Տաշկենտում` Հայաստանի, Ղազախստանի, Ղըրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի միջև: Հետագայում նրանց են միացել նաև Ադրբեջանը, Վրաստանն ու Բելառուսը, սակայն 1999 թ. Ադրբեջանն ու Վրաստանը հրաժարվել են հետագա համագործակցությունից: Ներկայումս ՀԱՊԿ­ն ունի 7 անդամ-երկիր:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: