481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցել են Երևանում Ազնավուրի կեցավայրի բացման արարողությանը
16:31
07 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Նիկոլա Սարկոզին ուրբաթ Երևանում մասնակցել են աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի կեցավայրի բացման արարողությանը:

Սարկոզին նախօրեին երկօրյա պատշոնական այցով ժամանել է Հայաստան:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Ազնավուրը:

Շենքի շինարարությունը սկսվել է 2007 թ.-ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Նախագծի հեղինակ, Երևանի և Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի խոսքերով՝ պատշգամբի հետ միասին չորսհարկանի շենքի մակերեսը կազմում է 1700 քառակուսի մետր:

Նա ընդգծեց շենքի բազմաֆունկցիոնալությունը՝ հավելելով, որ դասական իմաստով սա ոչ առանձնատուն է, ոչ էլ Մշակութային կենտրոն:

«Մենք նախագծում ներդրել ենք գրեթե բոլոր հնարավորությունները: Կարելի է կազմակերպել ընդունելություններ, կոնֆերանսներ՝ նվիրված Ազնավուրի ստեղծագործական կյանքին», - տեղեկացրեց Սարգսյանը լրագրողներին:

Ճարտարապետը նշեց, որ կեցավայրի վերին հարկերը նախատեսված են Երևանում գտնվելու ժամանակաշրջանում շանսոնյեի բնակության համար:

«Այստեղ կա ցուցասրահ և համերգասրահ, ընդունելությունների համար նախատեսված բազմաֆունկցիոնալ սրահ, առանձին մուտքերով պատշգամբներ», - ընդգծեց նախագծի հեղինակը:

Շենքի պատերը երեսպատված են բազալտե սալիկներով: Սարգսյանի խոսքերով՝ կեցավայրի շինարարության համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 678 մլն դրամ (շուրջ 1,4 մլն եվրո):

Նա տեղեկացրեց, որ կեցավայրում ցուցահանդեսի համար նախատեսված ցուցանմուշների մեծ մասը հատկացրել է Շառլ Ազնավուրը, որոշ իրեր ձեռք է բերել հենց Ազնավուրը, այդ թվում նաև հայկական ազգային հագուստը, որը, ըստ վաճառողի, պատկանում է Ազնավուրի տատիկին:

«Այս տարածքից տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Շենքի ձևը պարզ է և գեոմետրիկ, տրամաբանական և ոչ դեկորատիվ: Իմ հասկացությամբ՝ հենց սա է մեր հայկական ճարտարապետությունը, այսինքն ամեն ինչ պարզ է և տրամաբանական»,- ընդգծեց Սարգսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: